Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Ի՞նչ է արել ԲՀԿ-ն ավագանիում անցած 4 տարին, որ հետո ի՞նչ անի

Ապրիլ 23,2013 15:55

«Մենք հասարակությանն ընդամենը հիշեցնում ենք, որ ՀԱԿ-ը նախորդ անգամ, երբ ավագանիում ունեցավ 12 տեղ, եւ դա լուրջ թիվ էր, 12 հոգով լինել ավագանիում ` որոշումներին հակադարձել, խնդիրները բարձրացնել, պահանջել եւ անցած 4 տարում կարող էր ցույց տալ` ինչպես են աշխատել: Բայց ՀԱԿ-ը բոյկոտեց, ձեռքերը լվաց այսօրվա պատասխանատվությունը ստանձնելուց, իսկ այսօր մոլեռանդ աշխատում է, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Ակտիվիստ Դանիել Իոաննիսյանն էլ անդրադարձավ ԲՀԿ-ի գործունեությանը ավագանիում. «ԲՀԿ-ն 4 տարի Երեւանի ավագանում էր, քանի՞ որոշման դեմ են դուրս եկել, համարյա` ոչ մի: Հիմա ԲՀԿ-ն չակերտավոր ընդդիմություն է ԱԺ-ում, խնդրահարույց օրենքների նկատմամբ ինչպե՞ս են ԲՀԿ պատգամավորները քվեարկում, ոչ այնպես, ինչպես ընդդիմադիրները, այլ՝ ինչպես հանրապետականները: Տրամաբանությունը ո՞րն է` հաջորդ ավագանիում ԲՀԿ-ն այլ կերպ իրեն պահի, ես չեմ տեսնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930