Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Orange-ի բաժանորդները կարող են ամսական վճարումները կատարել իրենց բանկի միջոցով՝ ավտոմատ կերպով

Ապրիլ 23,2013 15:41

Երևան, 23 ապրիլի, 2013թ.

Այսուհետ Orange-ի ամսական բաժանորդագրությունների՝ Թիթեռի, Պանտերայի, Դելֆինի և Առյուծի բաժանորդները, ինչպես նաև Orange Ինտերնետի բաժանորդներն այլևս կարիք չեն ունենա ամեն ամիս մտածել իրենց ամսական վճարները կատարելու մասին:

Պարզապես մեկ անգամ այցելելով Orange-ի խանութ՝ բաժանորդները կարող են գրանցվել պարբերական վճարումների համակարգում, որից հետո ամեն ամիս համակարգն իրենց բանկային հաշվից ավտոմատ կերպով կկատարի վճարումները: Ավտոմատ վճարումների այս ծառայությունը լայնորեն տարածված է Արևմտյան Եվրոպայի երկրներում, և Orange-ն ուրախ է լինել առաջին օպերատորը Հայաստանում, որը հնարավորություն է տալիս այս ծառայությունն ակտիվացնել հենց իր խանութներում:

Յուրաքանչյուր ամսվա 1-ից 7-ը պարբերական վճարումների համակարգում գրանցված բաժանորդները էլեկտրոնային փոստով կստանան նախորդ ամսվա հաշիվը և կկարողանան ստուգել այն, իսկ նույն ամսվա 11-ից սկսած կկատարվի վճարումը բանկի կողմից: Յուրաքանչյուր վճարման մասին բաժանորդը կտեղեկացվի SMS-ի միջոցով:

Ծառայությունից կարող են օգտվել հետևյալ բանկերի հաճախորդները.

  • ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
  •  ԱՐԱՐԱՏԲԱՆԿ
  • Կոնվերս Բանկ
  • ՎՏԲ-Հայաստան Բանկ
  • ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930