Այդ կապակցությամբ երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում, որը բարձր գնահատականի արժանացավ բոլոր ներկաների կողմից:
Ուսանողները հանդես եկան երաժշտական կատարումներով. հատկանշական էր «Ադանա» երգի կատարումը: 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը մի շարք երկրների կողմից է ճանաչվել: Միջոցառման ընթացքում ուսանողների կողմից բարձրացվեցին այդ երկրների դրոշները:
Հերթական միջոցառումը տեղի ունեցավ քիմիական մասնաշենքում: Կազմակերպվել էր կինոդիտում՝ նվիրված ապրիլի 24-ի ցեղասպանությանը: Վավերագրական հիմք ունեցող կինոնկարը մեր ազգի մեծ ողբերգության մասին հետաքրքիր գործ էր, որի սցենարը պայքար էր հանուն արդարության, հանուն համամարդկային արժեքների, հանուն մարդու և ազգերի իրավունքի:
Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ