Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները աճել են

Ապրիլ 23,2013 15:10

2012թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ այս տարվա առաջին երեք ամիսներին կտրուկ աճել են լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտումները: Սրանք արձանագրվել են նաև ԽԱՊԿ եռամսյակային զեկույցում:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը այն պայմանավորում է փետրվարի 18-ի նախագահական ընտրություններով:

«Առաջին եռամսյակում գրանցել ենք երկու ֆիզիկական բռնության դեպք, և երկուսն էլ նախագահական ընտրությունների օրն են եղել, կտրուկ աճել է լրատվամիջոցների նկատմամբ տարատեսակ ճնշումների թիվը` դրանք տասներեքն են»,- այսօր ասաց Աշոտ Մելիքյանը:

Նա նշեց նաև, որ թեև այս տարի աճել են ճնշումները լրագրողների նկատմամբ, սակայն դրանց թիվը շատ փոքր է, երբ այն համեմատում ենք 2008թ. հետ:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930