ՀՅԴ նախընտրական շտաբն այսօր պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի «Ֆեյսբուքի» հետեւյալ գրառմանը.
«Հարց ՀՅԴ ընկերներին:
«Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձեւ» հաղորդման հյուր, ավագանու ՀՀԿ ցուցակի անդամ Նաիրա Նահապետյանը բազմանշանակ հայտնեց, որ Երեւան քաղաքում տեղադրված գերթանկարժեք նստարանները (1 նստարանը արժե 165.000 դրամ, ինչը անպատկերացնելի թանկ է ու անհարկի ճոխություն) մատակարում է «Նիկոլ Դուման» ընկերությունը, որը կապ ունի ՀՅԴ-ի հետ: Նաիրա Նահապետյանի ակնարկն այն էր, որ նստարանները թանկ մատակարարում են, իրենք էլ թանկ գնում են, քանի որ էժան առաջարկ չկա: Վստահ եմ, որ էժան առաջարկ կլինի (կարող էր լինել, եթե մտքներին տեղ լիներ եւ ցանկանային այն գտնել: Բայց ՀՀԿ-ականի ակնարկի էությունն այն էր, որ եթե ինչ-որ մեկը շահում է դրանից, ապա դա ՀՅԴ-ական ընկերությունն է, քանի որ իրենք պարզապես «գնորդ են» (այլ ոչ թե ատկատչիկ):
Գնդակը ձեր դաշտում է, հարգելի ՀՅԴ-ականներ: Ի՞նչ կպատասխանեք. «Նիկոլ Դումա՞նն» է գերշահույթներ ստանում` սահմանելով շուկայականից անհարկի բարձր գին, թե՞ քաղաքապետարանն է նման թիվ նկարում, իսկ իրականում ձեռքբերում այլ գնով:
Կարդացեք նաև
Շաբաթներ առաջ «Ար» հեռուստաընկերության հաղորդման ժամանակ, որին մասնակցում էինք ես, Նաիրա Կարապետյանը, ՀՅԴ-ից Արթուր Եղիազարյանը, իմ կողմից բարձրացված այս հարցով նա այլ պատասխան տվեց (ես նշել էի, որ ըստ մասնագետների այդ նստարանները առավելագույնը կարող են արժենալ 100.000 դրամ, իսկ մեծաքանակ գնման դեպքում` ավելի էժան): Կարապետյանը մասնավորապես ասաց, որ այդ 100.000-ից դուրս մնացած գումարը` ամեն նստարանի համար շուրջ 65.000 դրամը կազմում են հարկերը (ավելացված արժեքի հարկ եւ այլն): Ակնհայտորեն, հիմա պատասխանը փոխվել է ու մեղադրանքը ուղղվում է ՀՅԴ-ի կողմը:
Հետաքրքիր է, ավելի քան միլիոնուկեսանոց դալանների ներկերի «թանկության» համար ո՞ւմ են մեղադրելու…. Այդ գումարով ամբողջական շենքեր ներկելու համար անհրաժեշտ Լատեքս ու նման ներկեր կարելի էր գնել…»:
ՀՅԴ նախընտրական շտաբի պատասխանում ասված է. «Նուրբ տղա է Ստյոպա Սաֆարյանը: Նուրբ լարերից կախված: Facebook-ի իր պատին իբր քննադատում է քաղաքապետարանին` տեղադրած թուջե նստարանների թանկ գնի համար, բայց նաև նրբորեն փորձում է քար նետել Դաշնակցության ուղղությամբ: Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, տղա’: Հարց ունես, հասցեատիրոջը դիմիր: Նշածդ ձեռնարկության չորս հիմնադիրներից մեկը դաշնակցական է: Հետո՞:
Երեկ էլ այս նուրբը սոցիոլոգ էր դառել: Վստահ է` իրենք ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությունն են ստանելու, բայց վստահ չէ, թե Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը կհաղթահարեն շեմը: Սրանից ավելի նուրբ պատվերի հոտ է գալիս` թող այս ուժերը չանցնեն, որ Հանրապետականը մեծամասնություն ունենա:
Հարգելի’ պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, կա’մ լռեցրու դրանց, կա’մ զգույշ եղիր, վերջում քեզ են վատ վիճակի մեջ դնելու: Պատվիրատուները հայտնի են»:
Շարունակեք ուտել իրար, դրանում դուք վարպետ եք: Նորից մոռացաք համախմբվելու, սեփական կուսակցության շահը մի կողմ դնելու, ժողովրդի բարօրության համար պայքարելու ձեր խոստումները: ԱՄՈԹ է պարոնայք, շատ ամոթ..