Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ձայնի» նոր տեսահոլովակը

Ապրիլ 23,2013 15:05

Օրեր առաջ ավարտվեցին Ալինա Կիրակոսյանի «Չգրված նոտաներ» երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Ընթերցողը նրան կհիշի «Հայաստանի ձայնը» նախագծից:

Ալինան, ով որոշել է այսուհետ հանդիսատեսին ներկայանալ ԱԼԻՆԱ ՋԻՆ բեմական անվամբ, աչքի է ընկնում իր նուրբ, կանացի ու գրավիչ հատկանիշներով, բնավորությամբ, իրական արտիստուհուն վայել կերպարով, տեսահոլովակում նույնպես չի դավաճանում մարդկային ճշմարիտ սկզբունքները և հանդես կգա իր իրական տեսակով՝ մեզ ներկայացնելով իր փոքրիկ ու շատ բովանդակալից աշխարհը, որ կոչում է արվեստ՝ թատրոն և երաժշտություն…
Փորձենք մանրամասնել տեսահոլովակի գաղափարը, սյուժեն, և հնարավորինս բացահայտել այլ գաղտնիքներ:

Իմ զրուցակիցներն են երգչուհի, դերասանուհի Ալինա Ջինը և բեմադրիչ Արթուրո Սայանը, ով նաև այս տեսահոլովակի մտահղացման հեղինակը և ռեժիսորն է:

Անչափ հաճելի է, որ My news-ն առաջինն է, որ լուսաբանում է այս մասին: Կպատմե՞ք ինչպես ծնվեց տեսահոլովակ նկարահանելու գաղափարը:

Ալինա – Ձեզ շնորհակալություն հարցազրույցի առաջարկի համար:
Ինչպես գիտեք վերջերս ավարտվեց «Հայաստանի ձայնը» մեգանախագիծը, և բազմաթիվ հեռուստադիտողներին ու երկրպագուներին որոշեցի երկար չսպասեցնել նրանց և պատրաստեցի այս փոքրիկ անակնկալը: Կարծում եմ հաջողվեց: Շուտով կլինի պրեմիերան, դիտեք և դատեք ինքներդ…

Արթուրո – … վայելեք:

– Ալինա, ես տեղյակ եմ, որ Արթուրոն թատերական բեմադրիչ և դերասան է, ինչո՞ւ որոշեցիք տեսահոլովակի նկարահանումները վստահել հենց նրան: Մտավախություն չկա՞ր, որ համագործակցությունը գուցե չստացվի:

Ալինա – Նախ ասեմ, որ բացի այս ամենը, մենք վաղեմի ընկերներ ենք: Երբ առհասարակ ճանաչում ես մարդուն, փոխադարձ աշխատանքը հաջողությամբ է պսակվում, ավելացնեմ նաև, որ սա մեզ համար աշխատանք չէ, այլ հոգեվիճակ:

Արթուրո – Իմ հերթին շնորհակալ եմ Ալինայից վստահության համար, ուրախ եմ, որ համատեղ այս գործընթացը երկուսիս ստեղծագործական կյանքում էլ առաջինն է: Փորձել ենք ինքնատիպ լինել: Համարձակություն ունեմ ասելու, որ երաժշտական տեսաֆիլմ ենք ստեղծել…

– Ներկայացրեք խնդրեմ ձեր ստեղծագործական թիմը:

Ալինա – Նրանք բոլորն էլ իմ լավագույն ընկերներն են, և հենց նրանց շնորհիվ էլ սկսվեց այս ամենը: Կոմպոզիտոր եւ երգչուհի Ռուզաննա Անդրեասյանը եւ խոսքերի հեղինակ Գոհար Գզողյանն ինձ նվիրեցին այս երգը, գործիքավորեց Սերգեյ Հայրապետյանը և կիթառի գեղեցիկ հնչյուններով համեմեց Կարո Սարաֆյանը: Արդյունքում հասկացանք, որ պետք է նկարահանվի տեսահոլովակ, որովհետև մեր օրերում պակասում են նման երգերը…

Արթուրո – Բոլոր վայրերում մեծ եռանդով ու նվիրվածությամբ աշխատեց նաև մեր նկարահանող խումբը:

– Ինձ հայտնի է, որ Ձեզ վստահել և թույլատրել են նկարահանումներ իրականացնել Երգի պետական և Կամերային թատրոններում…

Ալինա – Այո, այդ առիթով ուզում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել այդ թատրոնների գեղարվեստական ղեկավարներ Արթուր Գրիգորյանին և Արա Երնջակյանին, ովքեր մեզ համար իրական արվեստագետի վառ ներկայացուցիչներ են…

– Մաղթենք նոր երգին և տեսահոլովակին բարեհաջող մեկնարկ և հաջողություններ Ձեզ հետագա ստեղծագործական կյանքում: Անհամբերությամբ սպասենք նաև պրեմիերային…

Արթուրո – Թող մեր կյանքի բոլոր չգրված նոտաները վերջապես արվեստ դառնան…

Mynews.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930