Լրահոս
Օրվա լրահոսը

«Չափում» ենք երիտասարդների երևակայության սահմանը

Ապրիլ 23,2013 14:54

«Ի՞նչ անել, որ…». նախադասությունը  շարունակում են երիտասարդները: Ամենահետաքրքրասեր «Առավոտ երիտասարդականը» կրկին ծանոթացել է նրանց մտքերին ու «չափել» երևակայության սահմանը:

«Ի՞նչ անել, որ բոլոր գրադարանավարուհիներն ու վաճառողները բարեհամբույր վերաբերմունք ցուցաբերեն», – ասում է 20-ամյա Գոհարը:

25-ամյա Դիանան էլ դժգոհ է. «Ի՞նչ անել, որ անելու բան չկա», – ասում է նա:

«Ի՞նչ անել կամ ինչպե՞ս անել, որ բոլոր համալսարանները վերանան ու քննություններ չլինեն, – ասում է 19-ամյա Սիրարփին և ավելացնում, – լինեն միայն օնլայն համալսարանները, որ ստիպված չլինենք առավոտ շուտ արթնանանք ու վազենք դասի»:

20-ամյա Հրայրը մտահոգ է. «Ի՞նչ անել, որ մարդիկ դադարեն իրար նսեմացնելով վեր բարձրանալ ու ի՞նչ անել, որ հասկանան մի օր կարող է ամեն ինչ հակառակը լինել», – ասում է նա:

17-ամյա Ժաննան էլ անհամբերությամբ սպասում է ամռանն ու ասում. «Ի՞նչ անել, որ ամառը շուտ գա»:

«Ի՞նչ անել, որ ընտրական քարոզարշավներն ու առհասարակ ընտրությունները չազդեն մարդկանց տրամադրության վրա, մանավանդ բացասաբար», – ասում է 22-ամյա Հրանտը:

26-ամյա Մերին էլ հարցը լսելուն պես ասում է, որ համոզված է` այն ինչ ասելու է դժվար թե իրականություն դառնա. «Ի՞նչ անել, որ էլ չլինեն կեղծ անկեղծներ ու հարուստ աղքատներ»:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930