Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գիտնականը՝ նախագահին. Չի՛ կարելի այսպես, պարոն նախագահ

Ապրիլ 23,2013 14:42

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն այսօր ԳԱԱ ընդհանուր ժողովում փաստել էր, թե իրենց ոլորտի գիտնականների միջին աշխատավարձը վաթսուն հազար դրամ  է, եւ էական բան չի փոխվի, եթե անգամ կրկնապատկվի: Նաեւ ասել էր, որ չնայած չնչին ֆինանսավորմանը, էլի կաշխատեն:

Պարոն Մելքոնյանից անմիջապես հետո ամբիոն բարձրացավ  ՀՀ պատմության ինստիտուտի ավագ  գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Էմմա Կոստանդյանը եւ դժգոհեց, որ լինելով ավագ գիտաշխատող, ինքը ստանում է ընդամենը 80000 դրամ աշխատավարձ, ինչը բավարար չէ տարրական կարիքները հոգալու համար, մինչդեռ շատ հիմնարկներում հավաքարարներն ավելին են վաստակում:

«Չի՛ կարելի այսպես, պարոն նախագահ, մտածե՛ք գիտնականների մասին»,-զայրացած  խոսքն ավարտեց մի շարք մենագրությունների հեղինակ գիտնականը, իսկ նրա ելույթը արժանացավ դահլիճի բուռն ծափահարություններին:

ԳԱԱ ընդհանուր  ժողովի ընդմիջմանը որոշ գիտնականներ կատակում էին տիկնոջ բուռն ելույթի առիթով: «Ես էդ կնոջ ճակատագրի մասին եմ մտածում այսքանից հետո»,-ասում էր մեկը: Մի ուրիշն էլ ժպտալով հիշեց հայտնի անեկդոտը, որտեղ դպրոցում հյուրընկալված Սերժ Սարգսյանին «վատ» հարց տված Գեւորիկն անհետանում է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Garik says:

    Գիտնականներ` խեղճ ու թևաթափ, իշխանավորները` Սերժի գլխավորությամբ` ցինիկ ու տգետ: Երբ Սերժն ու իր շրջապատը մեկ ամիս ութսուն հազար դրամ ստանան, հաստատ չեն դիմանա, կինքնահրկիզվեն: Գուցե բարին էլ դա կլինի: Համ իրենք իրենցից կպրծնեն, համ մենք` իրենցից: Գիտությունն ուր, սրանք ուր: Հենց այստեղ են ասում` խիարը թարս ա բուսնում:

    • Հայ գիտնական says:

      Թարս խիարը շուտա աճել Գարիկ ջան, հիմա էդ խիարը են ջրում, որ ավելի թարսվի: Գիտնական էլ չի մնացել, իզուր ոչ էլ մտածեք էդ մասին, մի քանի մարդ են, էն էլ իրենք էլ շուտով կգնան Հայաստանից, ինչքան էլ մտածեն գիտության ու հայրենիքի մասին, օրվա վերջում հացի խնդիրնա առաջ գալիս: Վերջում կմնա էդ թարս աճած խիարը, որ մտցնեն համապատասխան տեղը…

  2. Garik says:

    Լրիվ համաձայն եմ, գիտնական ջան….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930