Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» պահանջում է պատասխանատվության կանչել ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին

Ապրիլ 23,2013 14:32

«Ժառանգություն» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրել է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից թույլատրված մի շարք ընտրախախտումներ:

Ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը այսօր «Փաստարկ» ակումբում ընտրախախտումներից նախ առանձնացրեց մինչեւ քարոզարշավի սկսվելը պետական մարմինների՝ այդ թվում մարզպետարանների կողմից հրահանգված անձնագրային տվյալների հավաքագրումը, հետո թվարկեց խախտումներ քարոզչական պաստառների վերաբերյալ:

Նրա խոսքերով, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պաստառներ են փակցնում չթույլատրված վայրերում, ՕԵԿ-ը գրավում է պաստառներ փակցնելու ողջ տարածքը՝ փակցնելով թույլատրված չափից մեծ ու թվով շատ քարոզչական պաստառներ:

«Բացի այդ, ապրիլի յոթին քաղաքապետարանի միջոցներով ծաղիկներ էին բաժանում աղջիկներին եւ ներկայացվում քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից: Այսինքն, համայնքային միջոցների հաշվին Տարոն Մարգարյանի PR-ն էր արվում ապրիլի յոթին»:

«Ժառանգությունը» խախտումներ է արձանագրել նաեւ ոստիկանների կողմից: «Ոստիկանները «Բարեւ Երեւան» դաշինքի հավաքների ժամանակ, օրինակ՝ Շենգավիթում քաղաքացիական հագուստով են գալիս եւ նկարահանում բոլոր մասնակիցների դեմքերը»,- ասաց Դ. Իոաննիսյանը: Նա դժգոհեց նաեւ, որ պոկվում են դաշինքի պաստառները, որոնք սահմանված թվաքանակով ու սահմանված վայրերում են փակցվում. «Շենգավիթում խոչընդոտվել է մեր ակտիվիստների կողմից թռուցիկների բաժանումը հանրապետականների կողմից: Խանութների եւ սննդի կետերի դռներին փակցվում են ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի պաստառներ, ինչը հակասում է Ընտրական օրենսգրքին:

Ակտիվիստի խոսքերով, իրենք մի շարք խախտումներ են նկատել, որոնք դեռ հետազոտման փուլում են:

Դ. Իոաննիսյանի խոսքերով, անցած ուրբաթ օրը տասնվեց խախտումներ են ուղարկել ԿԸՀ՝ պահանջելով վարույթ հարուցել ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի նկատմամբ, բայց շաբաթ-կիրակի օրերին ՀՀԿ-ի խախտումները անհետացել են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930