Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառումը ՀՀԿ-ական պատգամավորը նորմալ է համարում

Ապրիլ 23,2013 14:05

Շաբաթ օրը Երեւանում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է սյունեցի ուսանողների հետ, հորդորել նրանց՝ երեւանաբնակ իրենց բարեկամներին քարոզել՝ ավագանու առաջիկա ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի օգտին քվեարկելու: Մամուլում լուրեր եղան, որ Կոտայքի մարզպետն էլ է հրահանգել իր ենթականերին՝ իրենց երեւանաբնակ ծանոթ-բարեկամներին ՀՀԿ-ի կողմ ուղղորդելու: Ի դեպ, նման ահազանգեր «Առավոտը» ստացել է նաեւ Արմավիրի մարզից: Ուսուցիչներից, պետական հիմնարկների աշխատակիցներից պահանջում են իրենց երեւանաբնակ բարեկամների տվյալները՝ անձնագրային եւ հեռախոսահամարը: Այսօր Aravot.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է բացատրում այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն իր ողջ ռեսուրսով է լծվել Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակն ապահովելու գործին, արդյոք սա վարչական ռեսուրսի կիրառման ակնհայտ դեպքերից չէ:

Ի զարմանս մեզ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ով հանդիսանում է ՀՀԿ անդամ, ՀՀԿ խորհրդի անդամ, բնական է, իր լուման է ներդնելու այս ընտրություններում եւ կարծում եմ, որ ամեն մեկը յուրովի է աշխատում»: Պատգամավորն ասաց, որ Շիրակի մարզի համար ինքն է պատասխանատուն եւ եթե իր ճանաչած շիրակցիներից երեւանաբնակ բարեկամներ ունեն, ինքը ծանոթ-բարեկամ ունի, փորձում է  հանդիպել այդ մարդկանց հետ, զրուցել, որպեսզի մայիսի 5-ին ձայն տան ՀՀԿ-ի ցուցակին: «Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում ու եթե մենք խոսում ենք ընտրություններից, ուրեմն ՀՀԿ բոլոր անդամները պետք է մասնակցություն ունենան դրանց: Թե ի՞նչ ձեւով ու չափով, իրենք են որոշում»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Հատկանշական է, որ այս իրողություններով հանդերձ, ՀՀԿ-ականները փորձում են համոզել, որ Երեւանի ավագանու ընտրություններն իրենց համար քաղաքական չեն: Ավելին, երբ տարբեր միջազգային ատյաններում խոսվում է ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառման մասին՝ զարմանում են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Անկեղծ ասած, ինձ համար նույնպես այսօր Հայաստանում ցանկացած անառակաբարո թե՛
    հայտարարություն, և թե՛ գործողություն, և թե՛ գործունեություն, որը իրականացվում է երկիրը զավթած հանցախմբի կողմից, լրիվ նորմալ եմ ընկալում:

  2. Maxim says:

    Ինչ տեղի ունեցավ այս տարի փետրվարի 18-ին Հանրապետությունում, երբ մարդամեկը խփեց 58%,
    իսկ մայիսի 5-ին Երևանում, երբ մարդաերկուսը խփեց մոտ 56%, Դա մեր երկրի պատմության մեջ
    ամենախայտառակ և ամոթալի էջերից մեկն է, որը կարելի է բնութագրել ցանկացած զզվելի բառերով,
    երբ անառակաբարո, այլասեռված մի խումբ ուժի ու ժողովրդի արյան գնով զավթելով իշխանությունը
    արդեն կաշառք բաժանելով բարոյազրկեց շատերին,՝ նրանց ոտից գլուխ 5-10 հազար դրամով գնելով: Եթե մոտ ժամանակներում նրանք չստանան իրենց արժանի պատիժը,՝ հոկտեմբերի 27-ի և
    մարտի 1-ի ոճռագործություններին համարժեք պատիժով, ապա կհավասարվենք՝ Սվազիլենդ կոչվող
    մի երկրի,՝ որտեղ ամեն ինչ կարելի է գնել ու վաճառել առանց որևէ բարոյականության հասկացության:
    Ինչ վերաբերվում է,՝ Շիրակից հհկ-ական պատգամավոր կոչվածին, ապա փառք աստծո, որ Գյումրին
    իրեն նամուսն ու թասիբը ցույց տվեց՝, հակառակ դեպքում վիճակն շատ աղետալի կլիներ:
    Դե լիսկան էլ օրերս գործով ապացուցեց, որ թաղի խուժանը մնում է թաղի խուժան, անկախ նրանից,
    թե՛ ինչպես անվանափոխես:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930