Այսօր «Սլաք» ակումբում «Առաքելություն» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը դատապարտեց երեկ ՀԱԿ-ի ակտիվիստների նկատմամբ տեղի ունեցած միջադեպը:
Առաքելյանը անդրադառնալով իրենց իրականացրած քարոզչությանը, ասաց, որ այն «Առաքելության» համար նորմալ է ընթանում, լինում են բակային հանդիպումներ, ինչպես նաեւ՝ հանդիպումներ ուսանողների հետ, իրենք լսում են բոլորի խնդիրները, եւ առաջարկում իրենց` ավագանի դառնալու դեպքում դրանց լուծման ուղիները:
«Մեր շանսերի հետ կապված ասեմ, որ մենք ներկայացված կլինենք ավագանու կազմում»,-համոզված է Առաքելյանը:
Թեկնածուն նաեւ ասաց, որ իրենք վստահ չեն, որ կլինեն արդար ընտրություններ, իսկ դրա դեմ պայքարելու համար պատրաստ են համագործակցել ընդդիմադիր ուժերի հետ:
Կարդացեք նաև
«Մենք օլիգարխիկ եւ քրեաօլիգարխիկ կապեր չունենք, մեր կուսակցության
կազմը ուսումնասիրելիս էլ դրանում կհամոզվեք, մենք չենք երազել քաղաքականությամբ զբաղվել, մենք եկել ենք բարեփոխումներ անելու»,-վստահեցրեց ավագանու թեկնածուն:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ