Քիչ առաջ Aravot.am-ի աղբյուրները տեղեկացրին, որ Գյումրիում, Շիրակացի 6 շենքի բակում, ուր գտնվում է «Քավոր Հարութի»՝ Հարություն Խաչատրյանի, տունը, կրակել են նրա եւ թաղային հեղինակություն «Շեկոյի»՝ Արտյոմ Կարապետյանի վրա:
Նշենք, որ այս երկու անձնավորություններն էլ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիմակիցներն են: «Քավոր Հարութը» պատգամավորի հանգուցյալ հորեղբոր՝ Սերոբի երեխաների կնքահայրն է:
Նրանց տեղափոխել են Գյումրիի բժշկական կենտրոն: Այնտեղից մեզ տեղեկացրին, որ երկուսն էլ հրազենային վնասվածքներ են ստացել: »Շեկոյի» վիճակը ծայրահեղ ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժնում:
Նշենք, որ թե «Քավոր Հարութը», թե «Շեկոն» տարբեր առիթներով «ռազբորկաների» մեջ են եղել Վարդան Ղուկասյանի թիմակիցների հետ: «Քավոր Հարութի» որդին վերջերս կոնֆլիկտի մեջ էր մտել Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Նիկոլայի հետ, իսկ «Շեկոն» դեռեւս ԱԺ ընտրություններից առաջ հարաբերություններ էր պարզում Վարդան Ղուկասյանի կողմնակիցներից մեկի՝ սպորտդպրոցի տնօրեն Տանկի հետ:
Կարդացեք նաև
Ականատեսների պատմելով՝ հարեւաններն ահաբեկվել են, քանի որ կես ժամ շարունակ կրակոցներ են հնչել:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
սա է Սերժի ապահով Հայաստանը?հիմա ում են վահիկի ու կոլիկի սեղը նստեցնելու,որ մարդասպանները ազատ ման գան ու էլի մարդ սպանեն?եթե սա էլ վարդանիկը մարսե ուրեմն Սերժը ԶՐՕ է……
քանի սերժը կա վարդանիկը սպանել ե ու պեսք է սպանի…քաղաքում գիտեն անուն առ անուն թե քանի հոգու են սուրդ վարդանիկը իրա ազգով վերացրել…..