Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանն իր խոսքի տերն է

Ապրիլ 23,2013 13:53

«Դնեպր»-«Շախտյոր» հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որին Ուկրաինայի առաջնությունների պատմության մեջ լավագույն ռմբարկուի ռեկորդ սահմանելու համար ընդամենը հարկավոր է մեկ գոլ խփել, հրաժարվել է ընձեռված բացառիկ առիթից՝ տանտերերի դարպասին նշանակված 11 մետրանոցն իրացնելուց:
Հանդիպումից հետո «Շախտյորի» ավագ, խորվաթ Դարիո Սրնան խոստովանել է. «Հենրիխն ասաց, որպեսզի 11 մետրանոցը ես խփեմ»:
Ինչի՞ համար է Մխիթարյանը այդպես վարվել: Նա Ուկրաինայի առաջնություններում իր բոլոր գոլերը խփել է խաղային դրվագներում եւ հայտարարել, որ մտադիր է այդպես էլ շարունակել: Նա իր խոսքի տերն է:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930