Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում անհրաժեշտ է ձեւավորել քաղաքակիրթ արհմիութենական համակարգ

Ապրիլ 23,2013 13:52
Artur bagdasaryan

 Ասում է Արթուր Բաղդասարյանը

– Պարոն Բաղդասարյան, օրերս մի շարք լրատվական կայքերում հրապարակումներ եղան, որ հանդիպումներ եք ունեցել արհմիութենական կազմակերպությունների հետ եւ  հայտարարել նրանց հետ համագործակցության մասին: Ի՞նչ ծրագրեր ունեք այս ոլորտում, եւ  արդյոք ինչ-որ իրական ակնկալիք կարո՞ղ են ունենալ վաղուց իրենց «դարն» ապրած այս արհմիությունները:

– Աշխատող մարդու շահերի պաշտպանությունը քաղաքակիրթ աշխարհում չափազանց կարեւոր է: Արհմիություններն այսօր հզոր եւ  համակարգային շարժումներ են, որոնք կանգնած են աշխատավորների շահերի պաշտպանության առաջին դիրքերում: Եվ հենց նրանց ակտիվ դերակատարման շնորհիվ է, որ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ  այլ զարգացած երկրներում արհմիություններն այսօր իրենց ակտիվ պայքարով կանգնած են աշխատավորների կողքին եւ  իրենց սկզբունքային կեցվածքով պաշտպանում են նրանց շահերը սոցիալական, իրավական ոլորտներում՝ սկսած աշխատավարձի բարձրացումից մինչեւ  աշխատավորների հանգստի պայմանների բարելավում:

Ներկայումս ես ձեռնամուխ եմ եղել աջակցելու նոր ժամանակակից եւ  քաղաքակիրթ արհմիութենական շարժման ձեւավորմանը եւ  ողջունում եմ այս ոլոտրում ձեւավորված եւ  գործող կազմակերպություններին: Ներկայումս ձեւավորել եմ աշխատանքային խումբ՝ մշակելու մի նոր ռազմավարություն, մի նոր տեսլական ծնկի եկած արհմիութենական շարժումը ոտքի կանգնեցնելու եւ  քաղաքացիների շահերը պաշտպանելու համար:

Այս առումով ես ողջունում եւ  սատարում եմ «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» հասարակական կազմակերպության եւ  Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի միջեւ  սկիզբ առած համագործակցությունը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում քիչ չեն այնպիսի ձեռնարկությունները, որտեղ արհմիությունների բացակայության պատճառով ոտնահարվում են աշխատավորների օրինական շահերը, իսկ գործող արհմիութենական կազմակերպությունները ի զորու չեն լիարժեք պաշտպանելու մարդկանց իրավունքները:

Ես վստահ եմ, որ աշխատավորների իրավունքների եւ  օրինական շահերի պաշտպանության ոլորտում անհրաժեշտ է իրականացնել գործնական քայլեր եւ  նոր որակի վճռական բարեփոխումներ:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    …..Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիա…
    Ստեղ են ասել. Չէ, մի՛, պոզեր…, այս սուտի կոնֆեդերացիաները իրականում տզրուկ կազմակերպություններ են և աշխատողների իրավազրկման գործում սերտորեն համագործակցում են անօրեն-գործատուների հետ, իսկ տեղական արհմիությունները կամ ապօրինի են, կամ էլ ունեն պետռեգիստրի գրանցում, սակայն երկու դեպքում էլ գտնվում են գործատուի գրպանում և ծառայում են որպես լրացուցիչ լծակ՝ աշխատողներին ճնշելու հայրենանվեր գործում:
    ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ՝ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՍ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930