Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի նախկին աշխատակիցները առերեսվել են ԱԺ նախկին պատգամավորի եւ Մհեր Բագրատյանի հետ

Ապրիլ 23,2013 13:33

Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ, մատակարար Արամ Պետրոսյանը հայտարարությամբ դիմել էր Հատուկ քննչական ծառայություն եւ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:

Նա հայտնել էր, որ Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ա.Եփրեմյանը կեղծ պայմանագրերով, դրամարկղային ելքի օրդերի կազմման միջոցով իրեն է «տվել» 193000000 ՀՀ դրամի փոխառություն:

Արամ Պետրոսյանը տեղեկացրել էր, որ թռչնաբուծականը դիմել է դատարան, երբեւէ իրեն չտրամադրված գումարի բռնագանձման պահանջով, եւ ինչպես նախկին մի քանի աշխատակիցներից, որոնք պայմանական ազատազրկման են դատապարտվել, իրենից եւս փորձում են վերցնել սեփական «Լեքսուս» ավտոմեքենան, Աբովյան քաղաքում գտնվող Պիոներական փողոցի 429.5 քմ. մակերեսով խանութն ու 0. 0635 հա մակերեսով հողատարածքը:

«Իրականում ես որպես փոխառու գլխավոր տնօրենի հետ պայմանագիր չեմ կնքել, վերոհիշյալ գումարը չեմ ստացել, դրանք կեղծ փաստաթղթեր են»,- ասում է Ա.Պետրոսյանը:

Նա նաեւ տեղեկացնում է, որ այդ մասին Հատուկ քննչական ծառայությունում բացատրություններ են տվել ինչպես ինքը, այնպես էլ թռչնաբուծականի նախկին աշխատակիցները:

Ա.Պետրոսյանն ասում է, որ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին սեփականատեր Խաչիկ Մանուկյանին տանիք ունենալով, գլխավոր տնօրենը եւ սեփականատեր Մհեր Բագրատյանը խլել են իրենց շարժական եւ անշարժ գույքը:

Մեր տեղեկություններով Հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը շարունակվում է:

Արամ Պետրոսյանը, նրա եղբայրը՝ նախկինում կալանավորված Գեղամ Պետրոսյանը , որոնց պաշտպանն է փաստաբան Գեւորգ Շիրինյանը, կանչվել են առերեսման ինչպես Խաչիկ Մանուկյանի, այնպես էլ Մհեր Բագրատյանի, նրա վարորդի (ըստ հայտարարության՝ նա անգամ բռնարարքի է ենթարկել աշխատակիցներին) հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930