Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագահը նախահաշիվ պահանջեց գիտնականից

Ապրիլ 23,2013 13:27

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսքարտուղար Հրանտ Մաթեւոսյանն այսօր ԳԱԱ-ում նշեց, որ յուրաքանչյուր երկրի ամենակարեւոր փորձագետը գիտությունն է. «Առանց գիտության արդյունքների առեւտրայնացման հնարավոր չէ ապահովել գիտության զարգացումը, հետեւաբար՝ պետական անվտանգությունը»: Պարոն Մաթեւոսյանը շեշտեց, թե առեւտրայնացման գործընթացը պահանջում է մեծ ներդրումներ, կառավարությունն էլ հատկացնում է համապատասխան գումարներ. «Չնայած սրան, շոշափելի արդյունքներ չեն արձանագրվում, որովհետեւ գումարները փոշիացվում են»: Նա առաջարկեց, որ ֆինանսական միջոցները բաշխող մարմինը լինի ՀՀ նախագահին կամ վարչապետին կից:

Գիտնականը առաջարկեց Գիտատեխնիկական խորհուրդ էլ ստեղծել, որը թույլ կտա իրականացնել ինովացիոն գործունեություններ:

Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գեւորգ Վարդանյանը նախագահի ուշադրությունը հրավիրեց երիտասարդ գիտնականների բնակարանային խնդրին: Նա էլ առաջարկ արեց՝ նախագահին կից երիտասարդ գիտնականների խորհուրդ ստեղծել, որը կուղղորդի երիտասարդ գիտնականների ներուժը:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն էլ անդրադարձավ իրենց ինստիտուտի հետազոտությունների բազան արդիականացնելու խնդիրներին: Նա ասաց, որ իրենք ամեն անգամ կարիք ունեն ինչ-ինչ անալիզների, որոնք պահանջում են բազմազան լաբորատոր աշխատանքներ: Մերկապարանոց չլինելու համար, պարոն Ավետիսյանը փաստեց, որ իրենց ինստիտուտը երեսուն հետազոտական աշխատանք է իրականացրել՝ տասներեքը միջազգային համագործակցության շրջանակներում: Գիտնականն ասաց, որ հնագիտական լաբորատորիա ստեղծելու խիստ անհրաժեշտություն կա: Նա հավելեց, որ իրենց համատեղ աշխատանքների շնորհիվ է, որ օրինակ, Կալիֆոռնիայի համալսարանում բացվել է հայ հնագիտության եւ ազգագրության կաբինետ, ծրագրեր կան ֆրանսիական կողմի ու այլ երկրների հետ:

Նախագահը հետաքրքրվեց, թե ինչ կարժենա Հնագիտության եւ ազգագրության շենքի հիմնանորոգումը. «Նախահաշիվ ունե՞ք»: Պավել Ավետիսյանն էլ խոստացավ ներկայացնել՝ գնահատելով նախագահի հետաքրքրվածությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930