Լրահոս
Օրվա լրահոսը

Ատամի պրոտեզի համար կարիքավորները մեկնում են Երեւան եւ Վանաձոր

Ապրիլ 23,2013 13:11

Պետական կլինիկան  սեփականաշնորհելու ժամանակ այդ մասին չե՞ն մտածել

Տավուշը թերեւս հանրապետության միակ մարզն է, ուր սոցիալական տարբեր խմբերի անդամները հնարավորություն չունեն  ատամի պրոտեզներ տեղադրելու: Նշենք, որ կարիքավոր ճանաչված սոցիալական տարբեր խմբերի անդամներին այդ ծառայությունը մատուցվում է  անվճար:

Մեր հարցմանն ի պատասխան՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանն ասաց, որ  մարզի որեւէ ատամնաբուժական կլինիկա պետության հետ այդ ծառայության մատուցման պայմանագիր չի կարող կնքել, քանի որ դրա համար համապատասխան սերտիֆիկատ չունի: Նման սերտիֆիկատ ունի միայն Իջեւանի ստոմատոլոգիական կլինիկան, որը, սակայն, հրաժարվում է  պետության հետ  այդ նպատակով պայմանագիր կնքել:

Այդ կլինիկան պետական ձեռնարկություն էր, այն մասնավորեցվել է  2010 թվականի վերջին: Սույն կլինիկան սեփականաշնորհելու ժամանակ  կարելի էր մտածել հիշյալ  խնդրի մասին:

Սոցիալական տարբեր խմբերի տավուշցի անդամները ստիպված են լրացուցիչ ծախսեր կատարել եւ ատամների պրոտեզներ տեղադրելու համար մեկնել Երեւան, Վանաձոր եւ այլուր:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930