Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելքոնյանը Ցեղասպանության ճանաչման մասին. Ոչնչի չենք հասել

Ապրիլ 23,2013 13:06

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն այսօր ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում ելույթ ունենալով՝ փաստեց, որ հաստատվել է հայեցակարգ՝ հայագիտության զարգացման վերաբերյալ, եւ դա լուրջ փաստաթուղթ է: «Ֆինանսների նախարարությունը առաջարկեց հանել ֆինանսներին վերաբերող հատվածը, չնայած ես ընդդիմացա: Եվ հիմա հայագետների միջին աշխատավարձը վաթսուն հազար է, էական բան չի փոխվի, եթե անգամ կրկնապատկվի՝ էլի կաշխատենք»,-ասաց գիտնականը:

Ապա անդրադարձ կատարեց, թե ինչ է արել Հայաստանը 1915 թվականից մինչ օրս. «Վաղը ապրիլի 24-ն է, ի՞նչի ենք հասել մենք… Աշխարհի 26 երկիր ճանաչել է ցեղասպանությունը, ընդամենը բարոյական բավարարվածություն եւ ուրիշ ոչինչ: Մինչդեռ Գերմանիան մինչեւ հիմա վճարում է փոխհատուցում հրեաներին: Հատուցման երեք ձեւ կա, բայց մենք ամեն անգամ սպասում ենք մի նոր բարոյական հատուցման, սպասում ենք, թե վաղն ի՞նչ է արտասանելու ԱՄՆ նախագահը: Տարբեր երկրների բանաձեւերում, եթե «Արեւմտյան Հայաստան» բառակապակցություն չկա, հատուցման իմաստով դա մեզ ոչինչ չի տալիս: Մենք պետք է չգնանք զուտ ճանաչման ճանապարհով, պիտի ասենք նաեւ Հայոց ցեղասպանության դիմաց հատուցում, հետեւանքների վերացում՝ դատական կարգով: «Գենոցիդի» կողքին պետք է դրվի նաեւ «հայրենազրկում» տերմինը: Պիտի խոսվի Հայոց Նյուրընբերգի մասին, հակառակ դեպքում՝ ոչնչի չենք հասնի»,- համոզված է պատմության ինստիտուտի տնօրենը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930