Ապրիլի 22-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մարզային օպերատիվ խումբը և ՃԿԿ արձագանքման խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վանաձոր-Երևան ավտոճանապարհի 85-րդ կմ-ում «Մերձ Տրանս» ՓԲԸ-ին պատկանող «Վոլվո» մակնիշի 454 ՍՕ 12 պ/հ բեռնատարը (վարորդ` 1963 թ. ծնված Հովհաննես Մկրտչյան) դուրս է եկել երթևեկելի մասից, շրջվել և բռնկվել:
Հ. Մկրտչյանը տեղի ուժերով դուրս է բերվել բեռնատարի խցիկից և տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.39-ին, մարվել` 18.11-ին:
Այրվել է 2 անվադող, վառելիքի բաքը, մասնակի` կցորդը և վարորդի խցիկը:
ԱԻՆ