ՀՀ ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն այսօր ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ասաց, որ պետք է ստեղծել նորմալ աշխատանքային պայմաններ միջին սերնդի գիտականների համար, որոնք այսօր հայկական գիտության քաշող ուժն են, քանի որ երիտասարդ գիտնականնեռրն ավելի քիչ են:
Նա կարեւորեց ակադեմիայի կառույցների կապը ներբուհական համակարգի հետ: «Պարոն Նախագահ, օգտվելով առիթից խնդրում եմ նաեւ աջակցեք բուհերի հետազոտական բազան արդիականացնել, թե չէ վերջին երկու տասնամյակի ընթացքում ոչ մի նոր սարքավորում չենք կարողացել ձեռք բերել մեր միջոցներով»,-ասաց ԳԱԱ նախագահը:
Նա նաեւ փաստեց, որ հումանիտար ինստիտուտների արտաբյուջեն ցած է, հետեւաբար աշխատավարձն էլ ամենացածրը: ԳԱԱ նախագահը ակնկալեց երիտասարդ գիտնականների համար շենքերի կառուցում եւ բնակարանային խնդրի լուծում:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթեւոսյանը չորուցամաք տվյալներ ներկայացրեց, խոսեց նորընտիր տնօրեններից,ԳԱԱ ակադեմիայի եւ Ռուսական կողմի համագործակցությունից, Բյուրականի աստղադիտարանի աստղադիտակի վերականգնման առաջին փուլից, երիտասարդ գիտնականներին շնորհվող «Ակադեմիա» ամենամյա մրցանակից եւ այլն:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ