Երեկ Աջափնյակ համայնքում ծեծի ենթարկված ՀԱԿ ակտիվիստ Ալիկ Հախվերդյանը ուղեղի ցնցում է ստացել եւ դեռ «Արմենիա» բժշկական կենտրոնում է: Այսօր առավոտյան մեզ հետ զրույցում ասաց, որ եւս մի քանի օր կմնա հիվանդանոցում՝ հետազոտում անցնելու համար. «Գլխապտույտներ ունեմ, աչքերիս դիմաց սեւանում է: Շատ արյուն եմ կորցրել»:
Նրա պատմելով, երեկ քարոզարշավի շրջանակներում՝ քարոզչական բուկլետներ բաժանելիս հենց շենքերի մուտքերի առջեւ իրեն խոչընդոտել են իրենց հանրապետական ներկայացնող թաղի տղաները. «Սկզբում մոտեցան չորս երիտասարդ ու հարց ու փորձ արեցին, թե որտեղից եմ, ինչ եմ անում, հետո ասացին՝ էս մեր տարածքն է, ինչ գործ ունեք, սաղ ստեղ մեր ձայներն են, սաղ հանրապետական են, սաղ մերոնք են: Իրավունք չունեք, մի մտեք մուտք: Ես էլ բացատրեցի՝ աշխատանքի մեջ եմ, քարոզարշավ եմ իրականացնում ու ասացի՝ ձեր կատարածը օրենքի խախտում է»:
Ակտիվիստի պատմելով, վերը նշված երիտասարդների թիվն ավելի ուշ կրկնապատկվեց, նրանց միացան արդեն հասուն տարիքի ավելի քան տասը տղամարդ, ու սկսվեց ծեծկռտուքը. «Նրանից մեկը հարվածեց գլխիս եւ տասնհինգ մոտ քառասուն տարեկան տղամարդիկ միացան հարվածներին»:
Դեպքի առիթով Ա. Հախվերդյանն դեռ չի պատրաստվում հանցագործության մասին ՀՀ ոստիկանությունում հաղորդագրություն տալ, ասաց՝ այնքան էլ լավ վիճակում չեմ ու բացի այդ սպասում եմ մինչեւ փաստաբանս գա:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Ilur.am-ի
ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԷԼ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ
Վովա ջան, էս դեռ Ալիկ Հախվերդյանին չես կալանավորել, բա որ նա նորից գնա Աջափնյակ, ու էտ խեղջ ժողովրդին էլի տեռերի եբթարկի:
ԱՄՈԹ, ՀԱԶԱՐ ԱՄՈԹ, ԲԱՐԲԱՐՈՍ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐ!!!!! ՍԱ ՉԵՔ ԴՈՒՔ???????? ԵԹԵ ԱՅՍ ԳՈՐԾԻՆ ԸՆԹԱՑՔ ՉՏՐՎԻ, ԵԹԵ ՉՊԱՏԺՎԵՆ ԱՅԴ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ, ՈՒՐԵՄՆ ԴՈՒՔ ՀԱՄԱՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ ԵՔ ԵՎ ՍԱ Է ՁԵՐ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ, ՍԱ Է ՁԵՐ ԱՊԱՀՈՎ ԽՈՒԺԱՆ ԱՆԿԻՐԹ ԵՐԿԻՐԸ!!!!!!!!!!!!!!!!!!!