Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երջանիկ Աբգարյան. «Եկան ՀՀՇ-ականները և ամեն ինչ տակնուվրա արեցին»

Ապրիլ 23,2013 12:17
erjanik

Հատված նախկին ՀՀՇ-ի վարչության անդամ ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ հետ հարցազրույցից:

– Դուք մշտապես ավազակապետության քանդման մասին եք խոսում, սակայն շատերը պնդում են, որ բոլոր արատավոր երևույթների հիմքը դրվել է հենց ՀՀՇի և Լևոն ՏերՊետրոսյանի օրոք։ Օրինակ, Դուք ղեկավարել եք մաքսային վարչությունը, Ձեր ժամանակ կոռուպցիա չկա՞ր։

– Օհո՜, էլի գլորվեցինք պեչենու բաղերը։ Կար, բա որ չլիներ, ՀՀՇ-ական թալանչիները ո՞նց էին երկու, չորս, թե ութ միլիարդ դոլարը զխտկվելու եւ շվեյցարական բանկերում հաշիվներ բացելու (այս մասին, խոսքը մեր մեջ, ամենատեղյակներն են ԱԽՔ-ն ու վերջերս հեղափոխական դարձած մի մարդ, որոնք տարիներ առաջ հայտարարեցին, թե գիտեն ՀՀՇ-ականների թալանած փողերի տեղը և շուտով կհայտարարեն այդ մասին, բայց, չգիտես ինչու, առայսօր չեն կատարել իրենց խոստումը): Հա, մինչ ՀՀՇ-ի երևան գալը երկիր դրախտավայրում ու մնացած աշխարհում տիրում էր միայն ջերմ սիրո և բարեկամության մթնոլորտը։ Եկան ՀՀՇ-ականները և ամեն ինչ տակնուվրա արեցին։ Եվ ես, երդվյալ ՀՀՇ-ականս, ճարահատյալ ստիպված եմ ներկայումս խոսւոովանել, որ դա իրոք մեր՝ ՀՀՇ-ականներիս ձեոքի գործն էր և աշխարհում հանդիպող «բոլոր արատավոր երևույթները» մենք ենք նախագծել և առաջինը իրականացրել։

Բայց, ինչպես նման դեպքերում դայլայլում են ներկա իշխանության սոխակները մի կեղտոտ բան կատարելուց հետո, այդ ամենի մեջ «միայն բացասական բաներ տեսնելը ճիշտ չէ»։ Ո՞ւմ հայտնի չէ, որ ՀՀՇ-ի կողմից «բոլոր արատների հիմքերը դնելը» խթանեց այն, որ Համմուրաբին գրի իր օրենքները, ձևավորվի Հռոմեական իրավունքը և, վերջապես, տեղ հասնեն Աստծո տասը պատվիրանները:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930