«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է իր գործունեությունը` աջակցության ծրագրեր իրականացնելով Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հաստատված մեր սիրիահայ հայրենակիցների համար:
Այսօր սիրիական կրթական ծրագրով ուսուցում իրականացնող Կիլիկյան վարժարան էին այցելել «Օգնիր եղբորդ» նախաձեռնության պատասխանատուներ Վահան Հովհաննիսյանը, Լիլիթ Գալստյանը և Խաչիկ Ջոզիկյանը: Կիլիկյան վարժարանում առաջինից իններորդ դասարաներում սովորում են շուրջ երեք հարյուր սիրիահայ երեխաներ:
Նախաձեռնության անդամները վարժարան էին այցելել կրթական գործընթացին ծանոթանալու, ինչպես նաև խոստացված նվերը աշակերտներին փոխանցելու համար: ՙՕգնիր եղբորդ՚ նախաձեռնությունը Կիլիկյան վարժարանի բոլոր աշակերտներին նվիրեց ՙՄեծն Ներսես՚ բարեգործական հիմնադրամի կողմից հատկացված ՙToms՚ սպորտային կոշիկներ` խոստանալով ապագայում ևս անակնկալներով ուրախացնել վարժարանում իրենց կրթությունը շարունակող սիրիահայ երեխաներին և մշտապես ուշադրության կենտրոնում պահել նրանց խնդիրները:
«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբ