ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին ՀՀ ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը մասնավորապես խոսելով հայագիտության ոլորտի մասին՝ փաստեց, որ ֆրանսերենով լույս է տեսել Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի մենագրությունը՝ Հայոց ցեղասպանության թեմայով, ապա խոսեց առաջիկա տարիներին հայագիտության զարգացման հայեցակարգից, գովեց Կառավարության քայլերը՝ այդ ուղղությամբ:
Ըստ ԳԱԱ նախագահի, առաջիկայում կհրատարակվի Հայագիտական պարբերական՝ մի քանի լեզվով, կհրավիրվի համահայկական գիտաժողով:
Հայ գիտնականների աշխատանքներին արված հղումների՝ մեջբերելու ինդեքսի մասին էլ խոսվեց. Ռադիկ Մարտիրոսյանի ասելով, օրինակ, Ֆիզիկայի ասպարեզում եւ քանակի եւ որակի տեսակետից գերազանցում ենք ԱՊՀ երկրներին, քիմիայի բնագավառում՝ մեջբերման ինդեքսը նվազում է, բնական գիտությունների գծով էլ մեջբերման ինդեքսով զիջում ենք մի շարք երկրների:
Ամեն դեպքում, նա արդյունավետ որակեց ԳԱԱ աշխատանքները, մասնավորապես շեշտադրելով միջազգային համագործակցությունը: Ասաց, որ ամենաակտիվը հատկապես Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն է եղել: Այն համատեղ լաբորատորիա ունի ֆրանսիական կողմի հետ,դրա արդյունքում՝ 36 հրատարակված հայ-ֆրանսիական աշխատանք:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ