«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի վճռաբեկ բողոքը ապրիլի 16-ին վերադարձվել է:
Հիշեցնենք, որ Վ.Սեդրակյանի պաշտպանը բողոքարկում էր իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի և այն անփոփոխ թողնելու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումները:
Վ.Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի սպանության փորձը կազմակերպելու մեջ, գործով նախաքննությունն ավարտվել է և շուտով կուղարկվի դատարան: