Այս պահին ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել տեսաձայնասկավառակ արտադրող եւ վաճառող ընկերությունների տնօրեններն ու աշխատակիցները՝ «Համակարգչային արմատական փոփոխություն», «Մի փակեք մեր աշխատատեղերը», «Թույլ չենք տա հերթական մենաշնորհը», «Հեռու պահեք բիզնեսի ոլորտը կաշառակեր պաշտոնյաներից» պաստառներով:
Aravot.am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ այս պահին հսկայական քանակությամբ տեսաձայնասկավառակներ ունեն, որոնք, իրենց իսկ խոսքերով՝ «լիցենզիոն» են, սակայն էկոնոմիկայի նախարարությունը թույլ չի տալիս վաճառել: «Էկոնոմիկայի նախարարությունը ուզում է, որ մենք դառնանք դիլլեր, իսկ դա նշանակում է մի քանի միլիոն դոլարի ծախս, որը մենք ի վիճակի չենք անել: Մենք մեր ապրանքը բերում ենք այն ընկերություններից, որոնք օրինական սկավառակներ են վաճառում, հետեւաբար մեր ապրանքը չի կարող լինել պիրատսկի: Դրսում, որտեղից բերում ենք մեր ապրանքը՝ Մոսկվայում կամ Դուբայում, էսպես է. արտադրող ընկերությունը իր ապրանքը վաճառելու համար տալիս է դիլերներին, իսկ դիլերը՝ մեծածախ վաճառակետերին: Մենք գնում ենք այդ մեծածախ վաճառակետերից: Մենք դիլեր չենք կարող դառնալ»,- մեզ հետ զրույցում ասաց «Ադամս» ընկերության տնօրեն Կարեն Քյուփելյանը:
Ակցիայի մասնակիցները քիչ առաջ դիմում-նամակ հանձնեցին նախագահի աշխատակազմին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև