Aravot.am-ը տեղեկացրել էր, որ Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 2 անչափահաս երեխաների մայր Սիլվա Խաչատրյանը հացադուլ էր հայտարարել՝ կապված իր նկատմամբ ընտրված երկամսյա կալանքի հետ:
Կալանավորի երկու անչափահաս երեխաներն ու 86-ամյա մայրը մնացել էին փողոցում, մի երեխան էլ ադ ժամանակ կորել էր:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Ս.Խաչատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը (լուսանկարում) այսօր տեղեկացրեց, որ երեկ իր պաշտպանյալն ազատ է արձակվել դատարանի դահլիճից, քանի որ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել է՝ քաղաքից չբացակալու ստորագրությամբ:
Հիշեցնենք, որ անհատ ձեռներեց Սիլվա Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Ըստ գործի նյութերի, Սիլվա Խաչատրյանի` որպես անհատ ձեռներեցի եւ «ՄԱՊ» ՓԲ ընկերության միջև 2009թ. մայիսի 11-ին, կնքվել էր ապրանքների մատակարարման պայմանագիր , համապատասխան հաշիվ-ապրանքագրերով նրան վստահված ապրանքները մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը Խաչատրյանը վաճառել էր ԼՂՀ տարածքում: Ըստ մեղադրական կողմի փաստարկների, Ս. Խաչատրյանը ընկերության իբր առանձնապես խոշոր չափի հասնող 32 935 100 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել դրամարկղ, այլ ՓԲ ընկերությանը ցույց է տվել, որպես չվաճառված ապրանք և «նշված գումարը վատնելու եղանակով, հափշտակելով ծախսել է իր անձնական կարիքների համար»:
Կարդացեք նաև
Սկսվել է դատական վիճաբանությունների փուլը, կողմերը պատրաստվում են պաշտպանական եւ մեղադրական ճառերի:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ