ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի այսօր կայացած տարեկան ընդհանուր ժողովին, որ նվիրված էր ՀՀ ԳԱԱ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին, մասնակցում էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ ԳԱԱ նախագահը շնորհավորեց նրան նախագահ ընտրվելու կապակցությամբ, ապա Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոանը օրհնության խոսք ասաց: Նա ոչ միայն մեջբերում արեց Սուրբ Գրքից, այլեւ մաղթեց, որ գիտությունը քայլի առջեւից, ժողովուրդը՝ հետեւից:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ հաշվետվության մեջ նշեց, որ 2012 թ. ԳԱԱ գիտական ստորաբաժանումներում պահպանվել է հիմնարար հետազոտությունների բարձր մակարդակը, ինչի մասին, նրա խոսքով, վկայում են արտասահմանյան ամսագրերում հրատարակված աշխատանքները՝ 762 գիտական հոդված, 18 մենագրություն, 81 միջազգային ծրագրերով կատարված աշխատանք:
Նա փաստեց, որ 2012 թ. երկրորդ անգամ անցկացվել է Վ. Համաբարձումյանի անվան մրցանակաբաշխություն, ԳԱԱ արտասահմանյան անդամների համագործակցության արդյունքում հրապարակվել է 25 հոդված եւ 3 գիրք:
Ի թիվս այլ հարցերի, Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ հաշվետու տարում պետական բյուջեից ընդհանուր աշխատավարձի ֆոնդը կազմում է 3693,6 միլիոն դրամ, որն ամբողջ ֆիանանսավորման 73 %-ն է:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ