Քենիացի ֆուտբոլային մրցավար Մարտին Վեկեսան պնդում է, որ իմպոտենտ է դարձել այն բանից հետո, երբ հանդիպումներից մեկում թիմերից մեկի մարզիչը, դժգոհ իր ֆուտբոլիստին դաշտից հեռացնելու որոշումից, հարձակվել է իր վրա:
Միջադեպը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերին, երբ մարզիչ Դաուդի Կեժեմբեն նետվել է խաղադաշտ: «Նա բռնել էր ամորձիներիցս եւ ուժեղ սեղմում էր: Ես ճչում էի, բայց չէի կարողանում ազատվել», – մրցավարի մեկնաբանությունը փոխանցում է AP գործակալությունը:
Միջադեպից անմիջապես հետո մրցավարը տեղափոխվել է հիվանդանոց: Բայց թե կատարվածն ի՞նչ հետեւանք է ունեցել իր համար, հասկացել է միայն ամիսներ հետո: Վեկեսը Քենիայի ֆուտբոլի ֆեդերացիայից որպես փոխհատուցում պահանջում է $ 240 հազար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ