Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու թեկնածուն զավեշտալի համարեց, որ տղամարդ մարմնավաճառները կանգնում են քաղաքապետարանի մոտ (Տեսանյութ)

Ապրիլ 23,2013 01:14

«Մեսրոպ Առաքելյանի ասածի հետ կապված թյուրընկալում էր առաջացել, որ նա ասել էր, թե մենք ազատական կուսակցություն ենք, բայց առաջարկում ենք միասեռականների քրեականացում, բայց նա ոչ թե միասեռականության հետ կապված քրեականացումը նկատի ուներ, այլ այն, երբ այդ ամենը տեղի է ունենում փողոցում, այգիներում: Եթե օրենքը հետապնդում է Ծերեթելի եւ այլ հայտնի վայրերում  կանգնող կանանց մարմնավաճառությունը, հարց է առաջանում, թե ինչո՞ւ այդ նույն օրենքը չպիտի հետապնդի քաղաքապետարանի դիմացի այգում մարմնավաճառությամբ զբաղվող տղամարդկանց»,- Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով երեւանցիներին մտահոգող խնդիրներից մեկիˋ մարմնավաճառների մասին, ասաց «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ավագանու թեկնածու Մանուկ Սուքիասյանը:

Սուքիասյանի խոսքովˋ մարմնավաճառությունը մնում է մարմնավաճառություն, անկախ նրանից, թե որ սեռի ներկայացուցիչն է այդ ծառայությունները մատուցում:

«Եթե օրենքը արգելում է, դատապարտում է, հետեւաբար այդ օրենքը պետք է ի կատար ածել եւ այստեղ ոչ թե ավագանու խնդիրն է, այլ իրավապահները պետք է հետամուտ լինեն: Մամուլի տարբեր հրապարակումներ խոսում են այն մասին, որ իրավապահ մարմինների տարբեր ներկայացուցիչներ հովանավորում են հենց այս մարդկանց, եւ նրանց չնեղացնելու համար որոշակի եկամուտներ ստանում: Միայն քաղաքային իշխանությունների կամքով այս խնդիրները չեն լուծվի, բայց ավագանին պետք է հետամուտ լինի, որ այս երեւույթները, եթե նույնիսկ իսպառ չվերացվեն, գոնե հասցվեն նվազագույնի»:

Ավագանու թեկնածուի խոսքով զավեշտալի է, որ հատկապես տղամարդ մարմնավաճառները կանգնում են հենց քաղաքապետարանի հարեւանությամբ, ու այս խնդիրը մինչեւ այսօր լուծում չի ստանում: Ըստ նրա. «Անշուշտ սրան պետք է ադեկվատ  մոտեցում ցուցաբերել, եւ առհասարակ այս հարցը կապված է այլ կառույցների քաղաքական իրողությունների հետ եւ քաղաքային իշխանությունը պետք է բավականաչափ ինքնուրույն լինի որպեսզի կարողանա այդ խնդիրները առաջ քաշել այլ կառույցների հետ իր հարաբերություններում: Բայց քանի դեռ ունենք հանրապետությունը ղեկավարող քաղաքական ուժի  մի դուստր կազմակերպություն քաղաքապետարան, այն ի զորու չէ այդ խնդիրները լուծել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930