Լրահոս
Օրվա լրահոսը

The Armenian Mirror-Spectator. «Թեզետա (եթովպահայերը)». ֆիլմը բացահայտում է եթովպահայերի երաժշտականությունը

Ապրիլ 23,2013 01:02

Թեզետա բառը եթովպերեն նշանակում է կարոտ, հիշողություն կամ ձգտում: Այն նաև եթովպական երաժշտական տեսակներից մեկի անունն է: Իսկ վերջերս ամերիկահայ ռեժիսոր Արամազդ Քալաջյանն այդ բառն օգտագործեց իր «Թեզետա [եթովպահայերը]» ֆիլմի վերնագրի համար: Գրում է «Արմենիան միրոր- սփեքթաթոր» թերթը:

 

Ֆիլմը եթովպացիների և հայերի պատմական կապերի մասին է, որտեղ երաժշտությունը համայնքների միջև գլխավոր կամուրջն է: Ֆիլմը նկարահանողները հույս ունեն այսպիսով պահպանել ոչ այնքան հայտնի Եթովպիայի հայ համայնքի մշակութային ժառանությունը:

Քալաջյանը պատմել է, որ 1924թ. կայսր Հայլե Սըլասին Հայոց ցեղասպանությունից փրկված 40 հայ որբերի է որդեգրել, որոնք հետագայում ձևավորել են Եթովպիայի առաջին կայսերական նվագախումբը:

Ըստ Քալաջյանի, շատերն են տեղյակ 40 հայ որբերի պատմության և նրանց խմբի ղեկավարի՝ Գևորգ Նալբանդյանի մասին, որը գրել է Եթովպիայի առաջին հիմնը. «Ինչից մարդիկ տեղյակ չեն», – ասել է Քալաջյանը, – «Մյուս մարդիկ են, որոնք աշխատել են Եթովպիայի երաժշտության մակարդակը բարձրացնելու համար: Սոնա Ստորդիոն, որը դաշնամուրի դասեր է տվել բազմաթիվ եթովպացիների: Աշխեն Ավագյան, որն աշխատել է Եթովպիայի երաժշտական համալսարանում: Հայկ Մանուկյան, որը 10 տարի եղել է ոստիկանական ակադեմիայի նվագախմբի ղեկավարը և 6 տարի ծախսել է եթովպական հոգևոր երաժշտությունը Սուրբ Յարեդ ավանդական ձևից եվրոպականի փոխարկելու համար»:

Քալաջյանը նշել է, որ եթովպահայերի և եթովպացիների արձագանքը ֆիլմին ապշեցուցիչ է եղել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ Մանուկյան– գուցե, Հակոբ Մանուկյան… խնդրում եմ ճշտել…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930