Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 9-ին աչքի ընկած ոստիկան «Բիզոնը» կհասնի՞ իր երազանքին

Ապրիլ 23,2013 01:01

«Բիզոն» մականունով ոստիկան Արթուր Տեր-Պողոսյանը, որը, ըստ «Ժառանգության» համակիրների,  ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում իր «ակտիվությամբ» բավականին աչքի է ընկել, ՀՀ Ոստիկանության երրորդ հատուկ գումարտակի երկրորդ վաշտի հրամանատար Արտակ Շահինյանի բնութագրմամբ, «շատ կարգին անձնավորություն է, հրահանգները, իր ծառայությունը նորմալ կատարող»:

Նա Aravot.am-ի հետ զրույցում ապրիլի իննին նշված ոստիկանի պահվածքի մասին չցանկացավ խոսել՝ պնդելով, որ դեպքի մանրամասներին ծանոթ չէ՝ միաժամանակ հիշեցնելով, որ քրեական գործ է հարուցված  ու նյութերը դատախազությունում են: Հիշեցնենք, որ «Ժառանգության» համակիրների պատմելով,  նշված ոստիկանը մի շարք բռնություններ է կիրառել ցուցարարների նկատմամբ:

Մեր հարցին՝ ճի՞շտ է, որ ապրիլի 9-ին աչքի է ընկել, որ ՀՀ նախագահի թիկնապահ դառնալու իր երազանքին շուտ հասնի, պարոն Շահինյանն ասաց. «Շատ բան կարող են ասել: Ասեկոսեները մի լսեք…չկա զինվոր, որ չերազի գեներալ դառնալու մասին:Ամեն մեկն էլ մի երազանք ունի, բայց ասա՝ կարողանան իրագործել իրենց երազանքները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարում՝  «Բիզոն» մականունով Արթուր Տեր-Պողոսյանը ձախից է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ուշադիր նայեք սրանց, իսկ հարազատները ու ծանոթները թող պարծենան:

  2. Spartak says:

    Պարծենալու ոչինչ չկա:Արդյո՞ք այս բիզոնները ամոթի զգացում չունեն և չեն ամաչում իրենց շրջապատից:Կարծում եմ իրենց շրջապատում նորմալ շատ մարդիկ կան, հո բոլորը
    բիզոններ չեն:

  3. Համլետ says:

    Սրա նմանները իրենց երազանքին հասնելու համար սեփական մորն էլ չէն խնայի…

  4. Aram says:

    Ախր լրիվ անմեխսունակ դեմքեր են է:

  5. Ավետյան says:

    Ոստիկանը կատարել է իր պարտականությունը: Նայելով yuotube – ում տեսագրությունները համոզվում ես, որ Արմեն Մարտիրոսյանը, մինչև քթին հարված ստանալը, հարվածում էր ոստիկաններին ձերքով ու ոտքով անգամ: Ի՞նչն է նպատակը ոստիկանին հրեշ իսկ Արմենին սուրբ ներկայացնելը, չեմ հասկանում, բոլոր դեպքերում Արմենը խախտում էր կարգը, իսկ ոստիկանը պաշտպանում էր այն, եթե անգամ այդ կարգը շատերի սրտովը չէ:

    • Համլետ says:

      Տարբերությունը շատ էական է,քանզի 2 ուրիշ ոստիկաններ արդեն Մարտիրոսյանի թևերից բռնած մեկուսացրել ու վնասազերծել էին:Փաստորեն ոստիկանը հարվածում (խփում է) անպաշտպան ու վնասազերծվածին,այն էլ՝ սմբակով:Արմենի վարմունքը ծայրահեղ դեպքում վարչական իրավախախտում է,իսկ էդ եզանման ոստիկանինը՝ պաշտոնեական պարտականութունների վերազանցում՝ մարմնական վնասվացք պատճառելով:Իսկ դրա համար նախատեսվում ՀՀ Քրօրենսքրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատիժ՝ համակարգից պարտադիր հեռացումով:

      • Ավետյան says:

        Իսկ որ միչ այդ Արմենն էր հարվածում ոստիկաններին, դրա մասին ի՞նչ կասեք. Քրեական օրենսգրքում հոդված չկա էդ մասին. ))). Ես համոզված եմ եթե նրա հարվածները դիպուկ լինեին ու անգամ ոստիկանի գլուխը ջարդեր միևնույնէ նրան չեիք մեղադրելու: Կամ մեկ ուրիշ կադրի մեջ, որտեղ նոյն Արմենը երեխայի ձեռքից բռնած փողոցի մեջտեղով քայլում է վտանգելով երեխայի կյանքը (մեքենաները հազիվ փախցնում էին աջ ու ձախ), ոստիկանները համոզում էին մայթով քայլել, նա չեր ենթարկվում: Հիմա էլ բողոքում է թե երեխան վախեցել է ու մեղավորները ոստիկաններն են: Նրա արածների մեջ ոչ մի լուրջ բան չտեսա ես – ընդամենը աքլորություն!!!!

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930