Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Խաչատրյանը, Ցիցերոնը և հռոմեացի հանրահայտ մարմնավաճառուհին

Ապրիլ 23,2013 00:40

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Գյումրի էր այցելել նաև այս կուսակցության կողմից նախորդ գումարման Ազգային ժողովի  պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:

Նա բավական  երկար ելույթ ունեցավ. գյումրեցիներին հիշեցրեց, որ ինքը ևս «լեննագանցի է» ու իր մտքերը ներկայացրեց մասնավոր զրույցներով:

Խոսելով  դատարկվող  հայրենիքի, կործանման վտանգի առջև կանգնած հայոց պետականության  ու  հայրենիքի փրկության անհրաժեշտության մասին՝ աստվածաբանը մի հետաքրքիր զրույց  ներկացրեց գյումրեցիներին հռոմեացի մտածող Ցիցերոնի կյանքից: «Այլևս հնարավոր չէ շարունակել այս ճանապարհով, այս ճանապարհը  հեշտ է, և ինձ միշտ հիշեցրել է  մի կիսացինիկ պատմություն` վերաբերող մեծն հռոմեական հռետորներից Ցիցերոնին: Մի անգամ Ցիցերոնը  անցնում էր  Հռոմի փողոցներով և նրա  դիմաց դուրս եկավ  Հռոմի  ամենահայտնի  մարմնավաճառներից մեկը` մի կին, որը սպասում էր Ցիցերոնի բարևին: Ցիցերոնը նրան չբարևեց, որովհետև չէր ընդունում մարմնավաճառներին: Եվ կինը, բողոքավոր և վիրավորված նրանից, ասաց` էյ, Ցիցերոն, դու` շրջապատված քո աշակերտներով, ընթանում ես ու բարև չես տալիս ինձ: Չգիտե ՞ս, որ ես կարող եմ բացել իմ հետույքը, իսկ ես հայտնի եմ որպես գեղեցկահետույք, և քո բոլոր ուսանողներն ու աշակերտները կթողնեն քեզ և կգան իմ հետևից: Ի պատասխան, Ցիցերոնն ասաց` ես չեմ զարմանում դրանից, որովհետև դու նրանց տանում ես դեպի անդունդը, իսկ ես` դեպի գագաթը: Դեպի անդունդը տանող ճանապարհը միշտ հեշտ է, կարելի է հանգիստ գնալ ու գլորվելով ընկնել դեպի անդունդը: Դեպի գագաթը տանող ճանապարհը միշտ վտանգավոր է իր փշերով և մահվան վտանգ  պարունակող ճանապարհներով: Այժմ ժամանակն է, որ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի մեր երեխաներին  թողնենք  հայրենիք: Մենք չենք կարող շարժվել այն հեշտ ճանապարհով, որը մեզ տանում է  դեպի անդունդը »,-ասաց բանախոսը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Հարգելի Նունե, խորհուրդս է, որպեսզի լրջությամբ մոտենաս մասնագիտական պարտական
    նություններիդ:Ինչ է նշանակում՝ <>, սփյուռքահայի առոգանություն է:Իսկ գյումրեցիների ակցե՞նտը,,,

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930