Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Երեւանի բյուջեի փողերը ծախսելու ենք երեւանցու վրա». Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)

Ապրիլ 22,2013 23:33

«Մենք պետք է ներկայացնենք ձեր շահերը»,- այսօր ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այս կոչով դիմելով խարբերդցիներին՝ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա իր ելույթում նշեց. «Եկել է ժամանակը, որ ոչ թե պետք է խնդրենք կառավարությանը, սրան կամ նրան, այլ ինքներս լուծենք խարբերդցիների հարցերը, կարողանանք բոլոր պրոբլեմներին լուծում տալ: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ դուք հնարավորություն տաք Դաշնակցությանը՝ քվեարկելով համար հինգին, որպեսզի մենք էլ կարողանանք ոչ միայն Խարբերդում, այլեւ ողջ Երեւանով մեկ այնպիսի փոփոխություններ անել, որ տարածվի Հայաստանով մեկ»:

Մինասյանի խոսքովˋ փորձ է արվում շփոթության մեջ գցել ընտրողներին, ասելով, թե բոլորը միայն գեղեցիկ խոսքեր են ասում եւ այլն, եւ այլն, եւ որ իրենք բոլոր հարցերը կլուծեն, բայց. «Քանի՞ տասնյակ տարիներ պետք է, որ մենք էլ ձեզ հետ սպասենք մինչեւ անգործները փորձառու դառնան»:

Մինասյանը շեշտեց, որ ՀՅԴ-ն ներկայացնում է հստակ ծրագրեր: «Մենք ասում ենք Երեւանի ավագանիում հաղթող ուժը պետք է իր ընդդիմադիրին վերապահի իրեն վերահսկելու հնարավորությունը: Մենք վստահ ենք, որ Երեւանի բյուջեի փողերը ծախսելու ենք երեւանցու վրա»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անի says:

    Հարգելիներս մի թե կարելի է մակերեսային տեղեկությունների հիման վրա հոդված գրել, միթե Դուք տեղյակ չեք, որ Արծվիկ Մինասյանը ավագանու թեկնածու չէ, իհարկե դա մեծ մեղք չէ, բայց ավելի լավ կլիներ, որ ուշադիր լինեիք: Հավանաբար Ձեզ զարմացնում է, որ Արծվիկ Մինասյանը նույնիսկ ցանկում չլինելու պարագայում, այդպիսի ակտիվ քարոզարշավ է իրականացնում, բայց պետք չէ զարմանալ, քանի որ եթե ցանկանաք Դաշնակցությունում այդպիսի երևույթներ շատ կհայտնաբերեք

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930