Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի որդի Կարինը պատրաստվում է ապրել Գյումրիում (Ֆոտոշարք)

Ապրիլ 22,2013 22:45

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERA

Այսօր   Գյումրու « Հոկտեմբեր» կինոդահլիճում  «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի  հանդիպեց իր համակիրների  հետ: Նա, ինչպես միշտ, հատ-հատ բարևեց ներկաներին, թեև նշենք, որ այս անգամ ունկնդիրները  բավական քիչ էին, դահլիճում նույնիսկ դատարկ նստատեղեր էին մնացել:

Իր ելույթը սկսելուն պես  Րաֆֆի Հովհաննիսյանը նախևառաջ շնորհակալություն հայտնեց կինոթատրոնի ղեկավարությանը՝ նշելով, որ Թալինում արդեն իսկ խոչընդոտ են  ստեղծել իր համար, նախապես  խոստացել էին  վաղվա հանդիպման համար դահլիճ տրամադրել,  սակայն այսօր մերժել են: Հավաքվածները նստած տեղից բացականչեցին՝ հազար ամոթ,  չեն էլ ամաչում: Րաֆֆին շարունակեց, ասելով, որ ամոթի խնդիր չկա, քանի որ իր հաղթանակը սկսվել է Գյումրիից և ոչինչ, ոչ մի ապօրինի իշխանություն, գողացված ընտրություն, ոտնահարված իրավունք և հեգնական վերաբերմունք իրեն  իրեն չի կարող հետ պահել Գյումրիից,  քանի որ ինքը գյումրեցիների զինվորն է: «Եվ թող ոչ մեկը իր նստավայրում նստած` ապօրինի, մեզ ոչխարի հոտի նման չհաշվի: Ապրիլի 9-ին մենք երդում տվեցինք  միասին կամ ուղղակի Ազատության հրապարակում կամ հեռակա կարգով, կապ չունի ասելու համար, որ սա մեր հայրենիքն է, մենք  չենք հիասթափվելու, չենք ծնկելու, որ այսօր մեր ժողովրդի ապագան մեր ձեռքին է» , -ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա Գյումրիում ընթերցեց «Նոր Հայաստանի հռչակագիրը» ՝ ասելով, որ իշխանությունները հինգ տարին չեն հանելու, և ցանկության դեպքում իշխանափոխությունը  կլինի այս տարվա ընթացքում:

Ելույթ ունեցավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի որդին՝ Կարինը, հայտարարելով, որ Երևանը թող մնա երևանցիներին, իսկ նոր Հայաստանում ինքը կգա ու կապրի Գյումրիում:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի  հետ Գյումրի էր  եկել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Ռուբեն Հակոբյանը, «Ժառանգության» խմբակցության նախկին գումարման պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930