Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. «ԲՀԿ-ին մի մեղադրեք»

Ապրիլ 22,2013 21:45

«Բարգավաճ Հայաստանը»՝ որպես կուսակցություն, երբեք իշխանական լծակներ չի ունեցել: Այսօրվա Հայաստանում առկա թերություններում ԲՀԿ-ին երբեք պետք չէ որեւէ հարցում մեղադրել: Ընդհակառակը, ԲՀԿ-ն կուսակցություն լինելով, պարոն Ծառուկյանը բարեգործական հիմնադրամ ունենալով, ամեն ինչ արել է` հնարավորինս ժողովրդի կյանքում փոփոխություն մտցնելու, ժողովրդի կողքին լինելու` գյուղացուց բանվոր, մինչեւ մտավորական»,- այսօր Էրեբունի վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը:

Օսկանյանը հիշեց իշխանության մեջ եղած իր տարիները` նկատելով, որ ինքն ընդամենը ղեկավարել է ԱԳՆ-ն ու փորձել է իր առաջ դրված խնդիրները լուծել` ապահովելով երկրի ներկայությունը միջազգային թատերաբեմում, բարձրացնելով Հայաստանի հեղինակությունը, զբաղվելով ԼՂՀ հարցի լուծմամբ, հարեւանների ու այլ երկրների հետ հարաբերություններ խորացնելով: Նա կարծում է, որ իր գործունեության ընթացքում առաջընթաց եղել է, իսկ եթե եղել են նաեւ թերություններ, ապա ինքը կրում է այդ պատասխանատվությունը: Բայց երկրի ներկայիս վիճակի պատասխանատուին նա համարում է իշխող ՀՀԿ-ին, որը կրկին հայտ է ներկայացրել քաղաքապետի պաշտոնի համար:

Վարդան Օսկանյանի համար անընդունելի են ՀՀԿ-ականների բերած բացատրություններն ու փաստարկները` առկա խնդիրների վերաբերյալ, քանի որ կարծում է, որ բավարար ժամանակ, լծակներ եւ նյութական հնարավորություններ են ունեցել խնդիրները լուծելու համար: Չկա մի խնդիր, որն, ըստ Օսկանյանի, անլուծելի է:

Օսկանյանը խոսեց ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհից, բյուջետային հնարավորություններն արդյունավետ  օգտագործելուց` խոստանալով, որ ԲՀԿ-ն քաղաքապետի պաշտոնը ստանձնելով փորձելու է արժանապատիվ կյանք ապահովել յուրաքանչյուր երեւանցու համար: Նա նկատեց, որ ինքն իր անձնական կապերն ու միջոցներն էլ է ներդնելու դրամաշնորհներ, օգնություններ ներգրավվելու Երեւանի շենացման համար: Օսկանյանը նկատեց, որ այդպիսով իրենք նաեւ արտագաղթն են կանխելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artak says:

    Ամոթ է…քանի նախարար, մարզպետ եք ունեցել, նոր էր չէ, հո 15-րդ դարում չէր հիշում ենք…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930