Այսօր ժամը 14-ի սահմաններում Կապան քաղաքի միջով հոսող Ողջի գետը քաղաքի կենտրոնական հատվածում պղտոր գույն էր ստացել՝ Կավարտ թաղամասից եկող եւ Ողջի գետ թափվող վտակի ջրերի պատճառով, որն այսօր սովորականից մուգ տեսք ուներ:
Քաղաքի բնակիչները տարբեր կարծիքներ հայտնեցին գետի ստացած տեսքի վերաբերյալ եւ հավելեցին, որ գետը հաճախակի է նման տեսք ստանում վտակի ոչ մաքուր ջրերի պատճառով: Որոշները գետի պղտորումը կապում են անձրեւաջրերի հետ, ոմանք էլ կարծիք հայտնեցին, որ վտակի վերեւում միգուցե հողային աշխատանքներ են տարվում, մյուսներն էլ չեն բացառում, որ գետի գունավորումը կարող է պայմանավորված լինել Կավարտում գտնվող, բայց արդեն չգործող հանքից դուրս եկող հանքայնացված մակերեւույթային ջրերի հոսքով:
ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի փոխանցմամբ՝ մասնագիտական հստակ եզրակացություն կտրամադրվի առաջիկա օրերին, քանի որ գետի ջրից վերցվելիք փորձանմուշի անալիզի արդյունքը պարզ կլինի մի քանի օրից: Իսկ վտակից դեպի Ողջի գետ թափվող մուգ ջրերի հոսքը ժամեր անց դեռ շարունակվում էր:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Ողջի գետին ամեն օր էլ պղտոր ջրեր խառնվում են, դա նորություն չի