Գրասենյակային աշխատանքը կորցնելուց հետո Կարեն Մկրտչյանն իր 10 տարվա տիկնիկներ պատրաստելու զբաղմունքը վերածել է բիզնեսի: Գրում է «Վինձոր օբզերվեր» պարբերականը:
Փետրվարին կորցնելով «Վինձոր Էմպորիում»-ի վաճառքի բաժնում իր աշխատանքը՝ մարտին նա հիմնադրել է «Լավ տրամադրություններ» կազմակերպությունը և Վինձորում իր ընտանեկան տան խոհանոցը դարձրել է իր արհեստանոցը: «Երբ կորցրի աշխատանքս, ընտրության առջև էի կանգնած՝ կամ պիտի նույն ոլորտում նոր աշխատանք գտնեի կամ պիտի զբաղվեի մի բանով, որից արդեն երկար ժամանակ է հաճույք եմ ստանում, ես ընտրեցի վերջինը», – ասում է Կարեն Մկրտչյանը, երկու երեխաների հայրը, – «Կին և երկու երեխա (մեկը երեք տարեկան, մյուսը՝ մեկ) ունենալու պարագայում, սա փոքր-ինչ արկածախնդրություն է, սակայն հույս ունեմ, որ հետաքրքրվողներ կլինեն»:
Ձեռքով պատրաստված տիկնիկները պատրաստելու համար պահանջվում է 2 օրից երեք շաբաթ ժամանակ: Մկրտչյանը ծնվել է Հայաստանում, մեծացել է Մոսկվայում և արդեն 12 տարի է ապրում է Մեծ Բրիտանիայում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ