Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունը պետք է ադեկվատ արձագանքի ԱՄՆ պետդեպի զեկույցին եւ ԵԽԽՎ բանաձեւի նախագծին

Ապրիլ 22,2013 19:31

ԲՀԿ-ի՝ Երեւանի ավագանու ցուցակը գլխավորող, ՀՀ նախկին արտգործնախարարՎարդան Օսկանյանի պատասխանները Aravot.am-ի հարցերին

-Պարոն Օսկանյան, ԱՄՆ պետդեպի հրապարակած զեկույցում բավականին կոշտ գնահատականներ եւ դիտարկումներ կան ՀՀ-ի վերաբերյալ, ինչ կասեք:

-Ես կարծում եմ, իշխանությունները պետք է դրան լուրջ ուշադրություն դարձնեն:

– Նաեւ ԵԽԽՎ բանաձեւի նախագծում են ներառվել, այսպես ասած, ոչ հայանպաստ դիտարկումներ. դա զուգադիպությո՞ւն է, թե՞ պատահականություն, որ երկու հեղինակավոր կառույցները միաժամանակ ու ոչ դրական են անդրադառնում Հայաստանին:

-Զուգադիպությունը ո՞րն է, իրականության արտացոլումն է: Իշխանությունները պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնեն դրան:

– ԱՄՆ պետդեպի զեկույցում նաեւ ԼՂՀ խնդրրի վերաբերյալ բավականին կոշտ գնահատականներ կան, կարծես, տեսակետի փոփոխություն է նկատվում:

– Այո, դա շատ… ես կարծում եմ, որ իշխանությունները դրան անպայման պետք է արձագանքեն:

– Հավանական համարո՞ւմ եք, որ առկա ստատուս-քվոն խախտվի, հնարավո՞ր է պատերազմական գործողությունների վերսկսումը:

-Չեմ ուզում նման բաներ մտածել, բայց այդ ձեւակերպմանը, ես կարծում եմ, իշխանությունները պետք է շատ արագ հակադարձեն եւ ադեկվատ պատասխան տան: Ես կարծում եմ, որ անպայման պետք է պատասխան լինի:

-Որպես նախկին արտգործնախարար, ձեր կարծիքով, ի՞նչ պետք է պատասխանի իշխանությունը:

– Իշխանությունը ճիշտ եւ ադեկվատ պատասխանը պետք է գտնի: Դա իրենց գործն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Լրագրողներից մեկն էլ ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանից հետաքրքրվեց` ի՞նչ նկատի ուներ ֆեյսբուքյան էջի իր գրառումով: Հիշեցնենք, որ պարոն Օսկանյանը գրել էր, որ ԲՀԿ-ն պետք է հայտարարի իր` ընդդիմություն դառնալու մասին եւ ավելի կոշտ գործի: «Դուք կարդացել եք իմ գրածը, այնտեղ ամեն ինչ գրված է»,- ասաց Օսկանյանը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ղարաբաղցին, որ Ղարաբաղը չկործանի, Ղարաբաղին հաղթող չի լինի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930