Այսօր Կենտրոն վարչական համայնքում ընտրողների հետ հանդիպումից հետո Aravot.am-ը փորձում էր Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանից ճշտել՝ համապատասխանո՞ւմ են իրականությանը այն տեղեկությունները, որոնք շրջանառվում են տարբեր լրատվամիջոցներում եւ վերաբերում են իր չհայտարարագրված ունեցվածքին:
Նկատենք, որ հանրապետական թեկնածուի հայտարարագրած ունեցվածքն էլ բավականին ներկայացուցչական է, պարոն Մարգարյանից ցանկանում էինք ճշտել՝ ինչպե՞ս է հաջողել նման երիտասարդ տարիքում այդքան ունեցվածք կուտակել, մանավանդ որ, գործարարությամբ չի զբաղվել, եղել է Ավան վարչական համայնքի ղեկավար, այնուհետեւ փոխքաղաքապետ, ապա զբաղեցրել է Երեւանի քաղաքապետի պաշտոնը:
Պարոն Մարգարյանը անգամ հարցերը լսել չցանկացավ: Ասաց, որ ինքը եկել է բնակիչների հետ հանդիպման եւ լրագրողներին հորդորեց, որպեսզի չխանգարեն իր եւ բնակիչների հանդիպումը, իսկ անհետաձգելի հարցերն էլ ներկայացնել շտաբին՝ գրավոր:
Հիշեցնենք, որ արդեն որերորդ անգամ է, որ Տարոն Մարգարյանը խուսափում է լրագրողների հետ շփումից նույն պատճառաբանությամբ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բա հոմ չի ասի, ՀԱ ՅՈՒՐԱՑՐԵԼ ԵՄ, բա հոմ չի ասի ՀԱ ԿԵՐԵԼ ԵՄ… բայց կողքից համ էլ գործ եմ արել… ուրիշները այդ էլ չեն անում… Իսկ ես կուզենայի, որ Տարոնի նման մարդիկ համապատասախան աշխատավարձ ստանային, աշխատեին ազնիվ օրինական համակարգում, որը տվյալ ինքնակոչ նախագահը հաստատ ՉԻ ապահովում…