Լրահոս
Օրվա լրահոսը

10 միլիոն դրամ`Գյումրու պարապուրդի մատնված լողավազանի վերաբացմանը

Ապրիլ 22,2013 16:54

13423_527035304021123_11523904152_527029297355057_2199 11827_527035267354460_12300Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մասնակցեցին Գյումրու քաղաքային լողավազանի վերաբացման արարողությանը:

Ինչպես Aravot.am- ին տեղեկացրեց Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը, այն վերանորոգվել է Գյումրու քաղաքապետարանի միջոցներով: Լողավազանի նորանշանակ տնօրեն Վարազդատ Ոսկանյանն էլ մեզ փոխանցեց, որ լողավազանի վերանորոգումը եղել է նորընտիր քաղաքապետի անմիջական նախաձեռնությամբ և մոտ 10 միլիոն դրամի ներդրում է կատարվել:

Վերջինս Aravot.am –ին նաև տեղեկացրեց, որ շինարարությունը սկսվել էր դեկտեմբերից, մինչ այդ իրենք պարպուրդում էին, այժմ նոր իշխանությունները փակել են բոլոր պարտքերը, լողավազանն այլևս լույսի, ջրի ու գազի պարտքեր չունի: Իսկ թե ի՞նչ իմաստ կար սուղ բյուջեից այդքան գումար ներդնել լողավազանի վերանորոգմանը, տնօրենն ասաց, որ այս ասպարեզում մեծ են գյումրեցիների հաջողությունները. իրենք անընդմեջ հրավերների մեջ են: Օրինակ` ամսի 28-ին ձեռքի գնդակի Հայաստանի առաջնությունը կանցկացվի իրենց լոզավազանում, ամսի 24-ին իրենք կմեկնեն Երևան` մրցումների: Ըստ տնօրենի, կանանց համար նշանակված են պարապմունքի հատուկ օրեր, հատուկ նրանց համար աշխատում է կին մարզիչ, գինն էլ ամսվա կտրվածքով 7000 դրամ է, որը սահմանել է Գյումրու ավագանին: «22-րդ դար ենք թևակոխում, մենք էլ պիտի քաղաքակիրթ դարձնենք մեր ապրելակերպը», -ասաց տնօրենը:

Նա նաև փոխանցեց, որ դեռ անելիքներ կան, Սամվել Բալասանյանը իր պատրաստակամությունն է հայտնել կիսատ մնացած հարցերը ևս լուծելու:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930