Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առավել շատ ծախսել է ՀՀԿ-ն, առավել քիչ՝ «Առաքելություն»-ը

Ապրիլ 22,2013 16:43

Ապրիլի 19-ի դրությամբ Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերը նախընտրական քարոզչության նպատակով ծախսեր են կատարել հիմնադրամներից: Ընդ որում՝ առավել շատ ծախսել է ՀՀԿ-ն, որը հիմնադրամ մուտքագրված 65 մլն 300 հազար 400 դրամից ծախսել է 56 մլն 300 հազար 23-ը:

Առայժմ ամենաքիչ ծախսեր կատարել է «Առաքելություն» կուսակցությունը, որն ապրիլի 16-ի դրությամբ ծախսեր չէր կատարել: Հիմնադրամ մուտքագրված 1 մլն 60 հազար դրամից կուսակցությունը երեք օրում ծախսել է 1 մլն 59 հազար 400-ը:

Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմած տեղեկանքի համաձայն՝ ապրիլի 19-ի դրությամբ ՀՀԿ-ից հետո հաջորդ առավել շատ ծախսեր կատարածը ԲՀԿ-ն է. մուտքագրված 45 մլն 992 հազար դրամից ծախսվել է 44 մլն 344 հազար 114-ը:

ՕԵԿ-ը մուտքագրված 18 մլն 204 հազար 150 դրամից ծախսել է 15 մլն 559 հազար 808-ը:

«Հայ ազգային կոնգրես»-ի հիմնադրամ մուտքագրված 10 մլն 99 հազար 400 դրամից ծախսվել է 9 մլն 765 հազարը:

ՀՅԴ-ի հիմնադրամի 5 մլն դրամի մուտքերը քարոզարշավի սկզբից ի վեր մնացել են անփոփոխ, որից ապրիլի 19-ի դրությամբ ծախսվել է 1 մլն 760 հազար 400 դրամ:

Ապրիլի 16-ից հետո «Բարև Երևան» դաշինքի հիմնադրամի մուտքերը՝ 4 մլն 320 հազար դրամ, մնացել են անփոփոխ, սակայն շուրջ 1,9 մլն դրամով աճել են ծախսերը՝ կազմելով 4 մլն 195 հազար 4 դրամ:

«Փաստինֆո»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930