Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները հրապարակվելուց հետո կանչել են «Բարեւ Երեւան» դաշինքում ընդգրկված մի գրադարանավարուհու եւ ստիպել ազատվել աշխատանքից, քանի որ ընդդիմադիր է:
Aravot.am-ի հետ զրույցում գրադարանավարուհին՝ Աննա Ուզունյանը պատմեց մանրամասները, թե ինչպես է տնօրենն իրեն կանչել ու խնդրել դիմում գրել. «Ես աշխատում էի Քանաքեռ-Զեյթունի կենտրոնացված գրադարանային համալիրի Մոնումենտի մասնաճյուղում: Մարտի 25-ին՝ օրվա վերջում ինձ տնօրենը կանչեց: Շատ լավ աշխատել եմ 2 տարի: Աշխատանքից գոհ են եղել: Նորմալ տնօրեն էր, ոչ մի խնդիր չկար: Ամսի 25-ին երբ արդեն կարդացել են ցուցակում, որ ես «Բարեւ Երեւան» դաշինքի 18 համարն եմ, ըստ երեւույթին արդեն համայնքի ղեկավարը տնօրենին կանչել էր եւ զգուշացրել էր: Չգիտեմ ինչի՝ գրադարանը պետք է լինի հենց Հանրապետական կառույց: Մինչեւ հիմա իրենք ինչ հայտարարություն տվել են, մենք արել ենք նորմալ, ոչ մի խնդիր չի եղել, բայց չգիտեմ, թե իմ սխալն ինչումն է, որ ես իրավունք չունեմ առաջադրվելու: Այդ հիմնավորմամբ տնօրենիս առաջ հարց էին դրել, որ ես պիտի աշխատանքս թողնեմ, եթե ոչ, ուրեմն տնօրենին պիտի աշխատանքից ազատեին: Ինքը 2 անչափահաս երեխա ուներ»:
Տնօրենը կանչել է գրադարանավարուհուն եւ ասել, որ եթե դու այդ ցուցակում ես, բնականաբար ստացվում է՝ ընդդիմադիր ես, ուստի պետք է կամ դու, կամ ես հեռանանք: Աննա Ուզունյանի դիտարկմամբ՝ «Չգիտեմ ինչի գրադարանավարի ընդդիմադիրը չեմ կարողանում հասկանալ, որովհետեւ ես երեխաների հետ էի աշխատում, այդ գրադարանը շատ վատ վիճակում էր, շատ քիչ ընթերցող կային: Ես երկու տարվա ընթացքում բազմաթիվ երեխաների ներգրավեցի իմ ամենօրյա աշխատանքում ու աշխատավարձը այնքան չնչին էր: 35 հազար դրամ աշխատավարձով ես անձնուրաց աշխատում էի: Տնօրենն ահավոր վիճակում էր՝ հուզված, սթրեսային: Եվ ինքն էր ուզում ազատվել, եւ ինձ էր ուզում գրել տար: Ես տնօրենին խնդրեցի, ասացի՝ ձեր վիճակն էլ եմ հասկանում, ասացի հանգիստ եղեք, ես այն մարդն եմ, որ թույլ չեմ տա իմ պատճառով ինչ-որ մեկը տուժի: Ես ասացի՝ բայց եկեք մտածենք մինչեւ առավոտ, տեսնենք այդ հարցի լուծումը ոնց անել»:
Տնօրենը չի համաձայնել, խնդրել է, որ եթե կարող է՝ հենց այդ պահին տեղում դիմումը գրի: Գրադարանավարուհին էլ գրել էր. «Ինքը չուզեց, որ ես հապաղեի, որովհետեւ իրեն շտապ էր պետք, իրեն շտապ էին ասել»:
Կարդացեք նաև
Ավելի ուշ, երբ գրադարանավարուհին թաղապետարանին նամակ է գրել, որ իրավունք չունեն այդպես իրեն ազատել աշխատանքից, նամակի պատասխան է եկել, որ հենց երկրորդ օրը արդեն նրա փոխարեն այլ մարդու են աշխատանքի ընդունել. «Պատասխանեցին, որ այլեւս ձեր տեղը զբաղված է»:
Գրադարանավարուհին դիմել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին: ՄԻՊ-ը խոստացել է խնդրով զբաղվել, եւ հիմա Աննան սպասում է արդյունքներին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լկտիություն: Ես էդ հրաման տվողի մորը… ազատեմ աշխատանքից :
ամեն ինչ պարզ է, բայց մի բան չեմ հասկանում, եթե մարդիկ համաձայն չեն, չեն ուզում գործից դուրս գալ , ինչու են դիմում գրում, ով է նրանց բռնի ստիպում, կոչ եմ անում բոլորին, եթե ձեզ ասում են դիմում գրեք , մի գրեք, ասեք չենք գրում , դժվար բան է???????????