«Bazelevs» ընկերությունը որոշել է անցկացնել համառուսական քասթինգ, որին կարող են մասնակցել տղամարդիկ` 18-60 տարեկան: Հաղթողը դեր կխաղա Իվան Ուրգանտի եւ Սերգեյ Սվետլակովի հետ «Елки 3» ֆիլմի էպիզոդներից մեկում:
Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել քասթինգին, պետք է նկարահանեն մի տեսահոլովակ, որտեղ կարտահայտեն մի քանի էմոցիա` հիստերիկ ծիծաղ, ուժեղ վախ, ագրեսիա: Վիդեոն կարող է ցանկացած ֆորմատի եւ որակի լինել: Կազմակերպիչները համոզված են, որ դերասանական տաղանդը կարելի է ցանկացած պայմանում տեսնել: Տեսանյութի տեւողությունը պետք է 30 վայրկյան լինի:
Ուրգանտի եւ Սվետլակովի կոմեդիկ ֆիլմի նկարահանումները լինելու են Մոսկվայում: Ռեժիսորը Դմիտրի Կիսիլյովն է լինելու: Եթե հաղթողը կլինի ուրիշ քաղաքից, նրանք վճարելու են այդ մարդու ճանապարհածախսը:
«Елки 3»-ը ամանորյա արկածների մասին պատմող ֆիլմի եզրափակիչ մասն է: Նկարահանումները մեկնարկել են փետրվարի վերջին Նովոսիբիրսկում:
Աղբյուր` kinodom.org