Դեռեւս անցյալ տարվա մայիսին քանդակագործ Տիգրան Արզումանյանը SOS էր հնչեցրել «Դվին» հյուրանոցի բակում գտնվող իր՝ «Լեռնային պար» հայտնի արձանախմբի ճակատագրի հետ կապված: Արվեստագետն անհանգստացած էր, որ մի օր իր քանդակը կվնասվի, ուստի ժամանակին դիմել էր Երեւանի քաղաքապետին՝ տեղափոխելու խնդրանքով: Սակայն, «սայլը» տեղից չէր շարժվել: Տիգրան Արզումանյանը փաստել էր, որ դա միակ ազատ արված կոմպոզիցիան է, որը դեռ «էն գլխից» լավ չէր ընդունվում պետական իշխանությունների կողմից, որովհետեւ մի տեսակ դիսիդենտական քանդակ էր ընկալվում:
Եվ իսկապես, քանդակագործի պղնձե արձանախումբը թալանվել է, ինչի առիթով արվեստագետը այսօր ասուլիս էր հրավիրել:
Aravot.am-ը ՀՀ ոստիկանության հասարկայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից հետաքրքրվեց, թե այս առիթով ոստիկանությունն ի՞նչ է արել:
«Ոստիկանության կենտրոնի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի երկրորդ մասի երկրորդ, երրորդ կետերով գործ է հարուցվել»,-ասաց պարոն Մալխասյանը: Ապա հավելեց, որ գործը հարուցված է ապրիլի 19-ին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` Azatutyun.am-ի