Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի թոռնիկին երկուս նշանակելու համար աշխատանքից ազատված ուսուցիչը դատի է տվել դպրոցի տնօրենին (Տեսանյութ)

Ապրիլ 22,2013 15:31

Պուշկինի անվան թիվ 8 դպրոցից հեռացված շախմատի ուսուցիչը՝«Ժառանգության» համակիր Նարեկ Վարազդատյանը, պատրաստվում է դատի տալ դպրոցի տնօրենին՝ իրեն առանց հիմնավորման աշխատանքից ազատելու համար:

«Որեւէ աշխատանքային պայմանագիր կնքված չի եղել: Աշխատանքային գրքույկիցս տեղեկացել եմ, որ փետրվարի մեկին ընդունվել եմ աշխատանքի, թե ինչի հիման վրա, տեղյակ չեմ, ապրիլի տասնմեկին ազատվել եմ աշխատանքից՝ առանց աշխատանքային օրենսգրքի հղման, առանց պատճառի: Տնօրենի հետ հաջորդ հանդիպումը դատարանում կլինի»:

Հիշեցնենք, որ ըստ հեռացված ուսուցչի, իրեն աշխատանքից ազատել են 2\ 3 դասարանում դասին անպատրաստ եկած տասնյոթ աշակերտի երկուս նշանակելու համար: Երկու ստացողների մեջ են եղել Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի թոռնիկները:

Անդրադառնալով քաղաքապետարանի պարզաբանմանը՝ ասաց. «Քաղաքապետարանն ինչ-որ հոդվածներ է մեջբերում՝ առանց հասկանալու, որ ես աշխատանքային պայմանագիր չունեմ»:

Քաղաքապետարանի պարզաբանման վերաբերյալ, թե ինքը եղել է դպրոցի շախմատի ուսուցչին փոխարինող, Ն Վարազդատյանն ասաց. «Փոխարինող ուսուցիչը եւս պետք է պայմանագրով աշխատի դպրոցում, դա աշխատանքային օրենսգիրքն է այդպես պահանջում: Առավել եւս, եթե չունեմ աշխատանքային պայմանագիր, ինչի՞ հիման վրա եմ ընդունվել աշխատանքի որպես փոխարինող ուսուցիչ: Ազատման պատճառը զուտ քաղաքական հետապնդման հետեւանք է՝ Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի թոռներին երկուս նշանակելու համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    ՀՀ աշխ. օրենսգրքի բնօրինակ-մայր օրենքից.
    Հոդված 85. Աշխատանքային պայմանագրի ձեւը եւ կնքման կարգը
    ……………………………………………..
    3. Գործատուն աշխատողին թույլատրում է անցնել աշխատանքի միայն աշխատանքային պայմանագիրը կնքելուց եւ պայմանագրի երկրորդ օրինակն աշխատողին հանձնելուց հետո: Աշխատանքային պայմանագիրը պատշաճ կազմելու պատասխանատվությունը կրում է գործատուն:

    Օրենքի այս պահանջը սակայն գծատեր, անօրեն-տնօրենկամ այլ կեղեքիչ լոբբիստների պատվերով կատարված ՛՛բարեփոխումների՛՛ արդյունքում (24.06.10 ՀՕ-117-Ն) իր տեղը զիջել է լղոզված և գործատուին գրեթե ոչինչ չպարտավորեցնող պահանջների, ահավասիկ.

    Հոդված 85. Աշխատանքային պայմանագրի կնքման կարգը

    1. Աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:
    2. Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:
    3. Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված oրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:
    Կարծում եմ, որ թեև տվյալ դեպքում խախտված է նույնիսկ օրենսգրքի ՛՛բարեփոխված՛՛ տարբերակը, այնուամենայնիվ, ”Ուրույն ձեռագրի՛՛ սույն դրսևորումը կարելի է անվանել ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱՏԿԱՏ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930