Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյանը` տղամարդկության եւ արտագաղթի մասին

Ապրիլ 22,2013 15:21

«Պետք է տղամարդկություն ունենանք արտագաղթը վերացնելու առումով»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում նման հայտարարություն արեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Լրագրողներից մեկը դիմելով ՀՀԿ-ական պատգամավորին, նկատեց, որ նոր ձեւավորվելիք կառավարության կազմում էական փոփոխություններ չեն ենթադրվում, մինչդեռ, պայմանականորեն ասած, նախորդ կառավարության գործելաոճի արդյունքում ահագնացել են արտագաղթի տեմպերը: «Հանուն ճշմարտության պետք է ընդունենք՝ ով էլ լիներ վարչապետ, նա պետք է հայտնվեր թիրախում»,- ասաց Սամվել Ֆարմանյանը: Այս իմաստով, Սամվել Ֆարմանյանի համար կարևոր է ոչ թե անձերի, այլ խաղի կանոնների փոփոխությունը, որն ակնկալում է հասարակությունը:
Սամվել Ֆարմանյանը նաեւ խոսեց ՀՀ-ի` արտաքին ոլորտում համագործակցությունների մասին, նշելով, որ ակտիվ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության և Եվրոպական Միության հետ, մեր երկրի օրակարգում մնալու են: «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին ընդառաջ Հայաստանն արել է ամեն ինչ, որ հաջողություն ունենանք և՛ Ասոցացման համաձայնագրի, և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու կայացման հարցերում: Արդեն մուտքի արտոնագրերի դյուրացման պայմանագիրը ստորագրել ենք, ինչը մեզ հնարավորություն է տալիս շարունակելու բանակցությունները Եվրոպական Միության հետ: Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ հիմնական գլուխներն արդեն ամփոփված են և կան բոլոր հնարավորությունները, որ ունենանք ստորագրված այդ համաձայնագիրը»,- ավելացրեց Սամվել Ֆարմանյանը:

Ինչ մնում է Խորը և համապարփակ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրին, ըստ Սամվել Ֆարմանյանի, դա լուրջ հնարավորություններ կտա Հայաստանին՝ բարեփոխելու իր ինստիտուտները:
«Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի բռի շահարկումն ու կիրառումը: Խոսքը Ռամիլ Սաֆարովի վերադարձի մասին է: Հայաստանը շարունակելու է իր կառուցողական ներգրավվածությունը՝ հասնելու խնդրի խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանի պահվածքը, սակայն, ապակառուցողական տիրույթում է: Միջազգային հանրությունը պետք է ավելացնի իր ճնշումը խնդրի խաղաղ կարգավորման համար»,- ԼՂՀ բանակցությունների վերաբերյալ այս տեսակետը հայտնեց բանախոսը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930