Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չկա իրավական գործընթաց, ապա` ցեղասպանության ճանաչումը մեզ օգուտ չի տա»

Ապրիլ 22,2013 15:07

Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի կարծիքով, քանի դեռ լիովին չի ճանաչվել Հայոց Ցեղասպանությունն ու իրավական տեսանկյունից՝ այն չի դատապարտվել, ապա այն կարող է շարունակվել:

Որպես իր խոսքերի ապացույց, Արեւմտյան Հայաստանի խորհրդի նախագահն օրինակ է բերում Հին Ջուղայի գերեզմանոցի ոչնչացման փաստը:

«Ջուղայի գերեզմանոցի ոչնչացումն ուղղակի հայ ժողովրդի ցեղասպանության շարունակությունն է: Հայ ժողովրդի ցեղասպանության հատուցումը երբեք չի կարող փողով լինել: Անոնք, որ փողով միտք ունին փակելու ցեղասպանությունը, թույլ են տալիս, որ ցեղասպանությունը շարունակվի, ու այդ պետությունն իր բոլոր հարցերը կարողանա փողով լուծել»,-այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում ասաց Ա. Աբրահամյանը՝ նկատելով, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը ոչ ավելի կարեւորելով՝ պետք է հարցը ներքաշել նաեւ իրավական հարթություն:

Բանախոսի խոսքով.«Ցեղասպանության հարցը երեւույթ մը չէ, որ պիտի ցուցահանդեսներով, ժողովներով այդ հարցը տանեն, ցեղասպանությունը հանցագործություն մըն է, որ պիտի փոխանցվի իրավաբանական դաշտի մեջ»:

Aravot.am-ը պարոն Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կտա վերջերս ԱՄՆ-ի Մենն նահանգի կողմից Հայոց Ցեղասպանության ընդունման փաստը ու արդյոք այդ նույն փաստը ինչ-որ ձեւով կարո՞ղ է ազդել նախագահ Օբամայի ամենամյա ելույթի բովանդակությանը:

«Մեզ այդպիսի ճանաչումներ պետք չեն, եթե չկան իրավական գործընթացներ»,- պատասխանեց Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահը՝ ընգծելով, որ տարբեր երկրների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն ավելի արդյունավետ կլիներ, եթե մինչ այդ ձեւավորված լիներ ցեղասպանությունը դատապարտող իրավական գործընթաց:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930