Ապրիլի 21-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 80-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը և 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափախվել են հիվանդանոց, իսկ 57-ամյա Սվետլանա Ալեքսանյանը, 42-ամյա Գագիկ Առուստամյանը և 16-ամյա Էլիոնորա Առուստամյանը տեղում մահացել են:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն