Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատասխանատու են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը» (Տեսանյութ)

Ապրիլ 22,2013 14:25

«Եթե երկրում իսկապես տնտեսական աճ լինի, ապա հայը չի լքի իր հայրենիքը»,-ասում է փորձագետը

 Տարածաշրջանային խնդիրների գծով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն (նկարում ձախից) օրեցօր ահագնացող արտագաղթի հիմնական պատճառ այնքան չի համարում բնակչության ծանր սոցիալական պայմանները, որքան երկրում տիրող անարդարության մթնոլորտը:

Նրա խոսքով՝ արտագաղթի հիմնական պատճառներից մեկն է նաեւ 1991 թվականից հետո կեղծված ընտրությունները:

«Քանի որ Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականին միակ եւ անկրկնելի ընտրություններով է միայն  ժողովուրդն իր վստահության քվեն տվել իր վստահած անձին, ուստի այդ թվականից մինչեւ հիմա մենք ականատես ենք լինում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարողանում ձեւավորել իր իշխանություններին»,- այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում նման կարծիք հայտնեց տարածաշրջանային խնդիրների գծով փորձագետ Սարգիս Հացպանյանը՝ հավելելով.

«Հայաստանում իշխանությունները չեն սիրում իրենց ժողովրդին, չեն սիրում ազատագրված հողերը, որովհետեւ եթե սեր լինի, ապա մարդը, թողնելով իր մեռելներին, իր գերեզմաննները, չի թողնի երկիրը ու չի գնա: Հայաստանից գնացող յուրաքանչյուր մարդ արդարության եւ սիրո պակասից է գնում: Եթե Հայաստանում լինի արդարություն, ոչ թե Հայաստանից մարդ կգնա, այլ՝ հազարավոր մարդիկ կգան Հայաստան»:

Ըստ փորձագետի՝ նա ունի սփյուռքահայ ծանոթներ ու բարեկամներ, որոնք Հայաստանում տարիներ առաջ գործարարությամբ են զբաղվել, բայց, ինչպես նշեց բանախոսը, հենց այդ գործարարները, հանդիպելով անարդարության ու բիզնեսի մեջ անհավասար պայմանների, լքել են երկիրը:

«Մարդիկ իրենց ձեռքում բաժնետոմս ունեին, բայց չորս տարի դատարաններով անցանք մենք, որպեսզի փաստենք, որ այս մարդիկ 51%-ի փայատեր են: Ի վերջո, դատարանը հաստատեց արդարադատությունը, բայց չորս տարի խաղացին էդ մարդկանց հետ: Հիմա էդ մարդիկ նույնիսկ որպես տուրիստ չեն գալիս Հայաստան: Ո՞վ է պատասխանատու այս հարցում: Ես գիտեմ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը»:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Շուտ, թե՛ ուշ, այդ երկու հանցագործ էլեմրնտները կստանան իրենց արժանի պատիժը, իրենց
    ազգակործան գործողությունների հանդեպ:

  2. gta says:

    այս մարդը լրիվ ճիշտե ասւմ.լսեք այս մարդւն իշխանավոր կոչվացներ.նամւս ւնեցեք մի ծախեք սւրբ Հայաստանը.աստւց մի քիչ վախեցեք.բոլորտել երեխաներ ւնեք……….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930